
Հայցն անհիմն է. եթե փաստը չես վիճարկել, եզրահանգումների համար չես կարող դիմել դատարան. Արամազդ Կիվիրյան
«Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստի հետաձգումից հետո 168.am-ի հետ զրույցում «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը շեշտեց՝ հայցապահանջը հստակ չէ, անհիմն է:
«Բացի այդ՝ կարծում եմ, այստեղ խնդիր կա կոնկրետ «վնասի հատուցում» ձևակերպման հետ կապված, որովհետև Օրենսդիրը չի սահմանում վնասի հատուցում, այլ՝ փոխհատուցում»,- հավելեց նա:
Ի դեպ, փաստաբանն ուշադրություն հրավիրեց իրավիճակի վրա, երբ կողմը չի վիճարկում այն փաստերը, որոնց հիման վրա կատարվել են եզրահանգումներ, սակայն վիրավորանք և զրպարտություն է դիտարկում այն եզրահանգումները, որոնք կատարվել են: