Արմեն Աշոտյանը ծանոթացել է ձայնագրության կեսին. լուրջ հակասություններ է հայտնաբերել գրավորի և բանավորի միջև. Տիգրան Աթանեսյան

Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը. այն կվերսկսվի 18:30-ին:

 168.am-ի հարցին, թե ինչու նիստը դարձյալ հետաձգվեց, Արմեն Աշոտյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Հարցաքննությունների տեսաձայնագրություններ կան, որտեղ նաև հրապարակվում են այդ ներքին, արտաքին դիտումները, պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին, իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև։ Հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու: Այդ պատճառով դատարանի դահլիճում տեղադրվեց համակարգիչ, և նիստը հետաձգեցին մինչև 18։30, որ Արմեն Աշոտյանը հասցնի ծանոթանալ»։

Մեր հստակեցմանը՝ արդյո՞ք դա տեխնիկապես հնարավոր է, Տիգրան Աթանեսյանը արձագանքեց․ «Այո, քննչական կոմիտեն նոր՝ երևի Սնուփ Դոգի լափթոփներից ուղարկել է»։

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031