ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին գործարքը ռազմավարական նշանակության հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ՝ Ուկրաինայի բնական ռեսուրսների մասին համաձայնագրի շրջանակում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի (DFC) ներկայացուցչին։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հարավային Կորեայի առևտրի նախարար Պակ Ջունգ-Սունգի հետ։ Բոլաթը նշել է, որ Պակ Ջունգ-Սունգի հետ քննարկել են թուրք-հարավկորեական տնտեսական և առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը, առևտրի խթանման քայլերը և ներդրումային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին զգալի տնտեսական օգուտներ է բերել։
«Նոր Ադրբեջան» կուսակցության (YAP) նախագահի ընտրության կարգը փոխվում է, կուսակցության VIII համագումարում դրա կանոնադրության առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է YAP-ի Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նիզամի Սաֆարովը, հաղորդում է APA-ն։
«Ռեալ Մադրիդը» վստահ է, որ ՈՒԵՖԱ-ն կպատժի «Բարսելոնային» Նեգրեյրայի գործի համար: Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ակումբը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն այժմ ունի գործի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Իսրայելական մամուլը գրում է, որ Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև տարածաշրջանում Անկարայի աճող ռազմական և դիվանագիտական ներկայությունը սահմանափակում են Իսրայելի ռազմավարական ծրագրերը և նպաստում նրա տարածաշրջանային մեկուսացմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 երկրների առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի միակ մասնակիցն էր, որը չմիացրեց վեբ-տեսախցիկը, ինչպես վկայում են հանդիպման հրապարակված կադրերը։
Տաշքենդում անցկացվող ընկերական մրցաշարի (Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ուսմանովի հիշատակին նվիրված) առաջին տուրում խոշոր հաշվով պարտություն կրեց ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը։ Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը մրցեց Ուզբեկստանի Մ-20 հավաքականի հետ, որն առավելության հասավ 5:1 հաշվով։
Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ով, գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» (ՀՄԿ) ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին, որը մարզում է Բրազիլիայի հավաքականը, տարեկան վաստակում է 10 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է բոլոր ազգային հավաքականների մարզիչների շարքում ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Թայվանը ԱՄՆ-ից ստացել է նախատեսված մատակարարման 66 մարտական ինքնաթիռներից առաջին երկու նորագույն F-16C Block 70 կործանիչները, գրում է ամերիկյան War Zone պարբերականը։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի աջակցության մասին, այն բանից հետո, երբ 41-ամյա հարձակվողը լքեց Պորտուգալիայի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ ենթադրյալ կոնֆլիկտից հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում կյանքի տևողությունը աճել է և հասել կորոնավիրուսի համավարակից առաջ եղած մակարդակին։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն է:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Pacific Council կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
Վրաստանի ազգային բանկը հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում Վրաստանի ընդհանուր միջազգային պահուստներն աճել են 1.56 անգամ և հասել են պատմական առավելագույնի՝ 8.14 միլիարդ դոլարի։
Փախստականների վերադարձի իրավունքի իրացումը միջազգային իրավունքի շրջանակներում շարունակում է մնալ առավել բարդ և դժվար լուծելի խնդիրներից մեկը: Այն հատկապես սուր դրսևորումներ ունի Եվրասիական տարածաշրջաններում, որոնք հաճախ են դառնում աշխարհաքաղաքական բախումների ասպարեզներ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ խնդիրը վերաբերում է ինքնորոշման հակամարտությունների ժամանակ տարածաշրջանից բռնի, ռազմական ուժով դուրս մղված փախստականներին, ու գործընթացը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի սուր փուլում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։
Շատ-շատ ուրախ եմ, որ Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2010 թ. Մայր Աթոռի Թանգարաններում սկսված վերականգնման եւ կոնսերվացման գործընթացը հասավ այս հանգրվանին. Սուրբ Էջմիածնի Թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որի վերականգնողները, համագործակցությամբ Հայաստանյան թանգարանների մասնագետների եւ արտերկրից հրավիրյալ վերականգնողերի հետ, աշխատանք եւ ջանք պետք է ներդնեն վերականգնելու եւ հարություն պարգեւելու մերազնյա հոգեւոր մշակույթի բացառիկ գանձերին, որոնք ունեն դարերի պատմություն եւ մասնավոր հոգածությամբ պահվում են Մայր Աթոռում։
Ամերիկյան Walt Disney Co.-ն՝ աշխարհի խոշորագույն ժամանցային և մեդիա ընկերությունը, նախատեսում է վերակառուցել հեռուստատեսային բիզնեսը, ինչը կարող է նշանակել ստորաբաժանումների համախմբում և հարյուրավոր աշխատատեղերի կրճատում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ-MGK) նիստ, որից հետո հայտարարություն է հրապարակվել։
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը։
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու փորձերը բախվել են դիվանագիտական խոչընդոտների: «Politico» պարբերականը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հայտնել է, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատումը։
Հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ TRIPP ծրագիրը հասել է գործնական իրականացման փուլին։
«Իրական խաղաղության համար անհրաժեշտ է հաշտություն, իսկ հաշտության համար՝ արդարության վերականգնում։ Քանի դեռ Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, հայ գերիները գտնվում են Բաքվում, ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են: Ադրբեջանի կողմից Փաշինյանին հրապարակային հրահանգները նրա վարած անպատիվ քաղաքականության արդյունքն է»։
«Հաջիևը կոչ է անում Հայաստանի կառավարությանը «ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։ Նա նաև ասել է, թե «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ․․․»։