Հասարակության մի մասը ցանկանում է, որ ոչ թե ինքը լավ ապրի, այլ իր հարևանը վատ ապրի. Լուսինե Սահակյան
«Իշխանությունները հասան նրան, որ հասարակությանը դրեցին մի վիճակի մեջ, երբ հասկացրեցին՝ մեզ տվեք մուրճ, քլունգ, մենք գնալու ենք ապօրինություն անելու, և հասարակությունը գտավ, որ դա նորմալ է։ Առողջ հասարակությունը, բնականաբար, դրա դեմ ընդվզում է, իսկ եթե ունենք հիվանդ հասարակություն, բնականաբար, նրանք չեն էլ գիտակցում, որ այդ գործողությունների արդյունքը շատ ավելի վատ է լինելու իրենց համար»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ընթացքում։
Բայց փաստաբանի կարծիքով, այս իշխանություններն այնքան լավ չեն ճանաչում հասարակությանը։
«Արդյունքում ստացվեց, որ նրանք չեն ցանկանում, որ իրենք լավ ապրեն, այլ ցանկանում են, որ իրենց հարևանը վատ ապրի։ Ոչ մեկի չի հետաքրքրում, թե ինչպես կարող ես մարդուց պահանջել, որ 20 տարի առաջ գույք է ձեռք բերել՝ բերի, փաստաթղթավորված հիմնավորի, որ օրինական եկամուտով է ձեռք բերել, եթե այդ ժամանակ օրենքը չի պահանջել, որ փաստաթղթերը հավաքագրի։ Իսկ այսօր ասում են՝ չկա փաստաթուղթը, չհիմնավորեցիր, որ ունես օրինական եկամուտ։ Հիմա ունենք գործեր, որոնք դռնփակության պայմաններում են քննվել»,- հավելեց Լուսինե Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում