Ձայնագրությունում քննարկվում են նաև այս իշխանության ներկայացուցիչների անուններ. Բենիկ Գալստյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը, բայց այն դարձյալ հետաձգվեց:

Արմատական ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Քննչական կոմիտեն, իսկ պատճառաբանությունը, ըստ Արմեն Աշոտյանի պաշտպան Բենիկ Գալստյանի՝ նույնն է՝ իբրև թե իր պաշտպանյալը կխոչընդոտի գործի քննությանը:

«Նույն էդ պլաստինկան ծամում են»,- շեշտեց նա:

Գործի  մասին իր դիտարկումներում փաստաբանը շեշտեց իրավական մանևրի մասին:

Կարդացեք նաև

«Մեղադրանք են առաջադրում անձին, նրա նկատմամբ ընտրում են չհեռանալու մասին ստորագրություն. ոչ թե մարդասիրություն են դրսևորում, այլ պարզապես հասկանում են՝ այս մեղադրանքի պայմաններում կալանքը բացառված է: Դրանից հետո ինչ-որ ժամանակահատվածում հայտնվում են հանձնարարության հիման վրա ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված արտաքին ու ներքին դիտման արդյունքում ստացված նյութերը, որը ՔԿ կողմից մեկնաբանվում է խիստ միակողմանի: Ի՞նչ է քննարկվում այդ նյութերում. մարդիկ, որոնք անհանգիստ են մի երիտասարդ աղջկա կալանավորման հարցով, խոսքը վերաբերում է այս գործով Մարթա Սիմոնյանին, այդ հարցերը քննարկում են:

Այդ ձայնագրությունների մեջ որևէ ուղղակի տվյալ, որ կողմնակի դիտորդը՝ գործի ելքով չշահագրգռված, կպատկերացնի, որ Արմեն Աշոտյանն ինչ-որ մեկին այս գործով ուղղություն է ցույց տվել:

Այնտեղ քննարկվում են նաև անուններ, որոնք այս իշխանության ներկայացուցիչներ են, և եթե այսպես շարունակվի, ես դա հրապարակային կներկայացնեմ»,- շեշտեց Բենիկ Գալստյանը՝ խոստանալով հետագայում անդրադառնալ այդ հարցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս