Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկում է իր վարչակազմի անդամներին մինչև երկրորդ նախագահական ժամկետի ավարտը նախօրոք ներում շնորհելու հնարավորությունը։
Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական վարույթում պարզվում է` չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որի նպատակն է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացումը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերումն Իրաքից «պատմական հաղթանակ» է անվանել և հայտարարել, որ դա պետք է դառնա ամբողջ տարածաշրջանից Միացյալ Նահանգների հեռացման սկիզբը, հաղորդում է Mehr-ը։
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց 2027թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում։
«Սիսիանում էսօր զինվոր ա մահացել: Սրտի կաթված: Վերջերս նույն վայրում մի զինվոր էլ ինքնասպանություն էր գործել: Մամուլում գրեցին, որ սեփական գլխին է կրակել… երկու անգամ: Հաջորդը ենթադրում եմ կայծակի հարված պիտի լինի:
2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին․ հայտնում են Դատախազությունից։
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։ Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։
«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելու։ Այդ մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հայտարարությունից։
Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի երկրները վաղ թե ուշ պետք է համաձայնության գան նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի XXIII նիստի լիագումար նստաշրջանում, հաղորդում է ТАСС-ը։
«Reuters» հայտնում է, որ Թուրքիայում տեղի է ունեցել Սիրիայի կառավարության ու Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչների հանդիպումը։ Այն կայացել է օգոստոսին՝ Թուրքիայի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են անվտանգային հարցեր:
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ ապօրինի հատել է Հայաստանի սահմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների իրավասու մարմինները սկսել են որոնողական աշխատանքներ։
Փոլա Ուայթ–Քեյնի հայաստանյան այցը փաստորեն նախապատրաստվել է սեպտեմբերի սկզբին նրա հետ ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի շփումով։ Ես անդրադարձել էի դրան, ուշադրություն հրավիրելով այդ հանգամանքի վրա, թեեւ դրա մասին հաղորդագրությունը չէր հայտնում, որ կրող է տեղի ունենալ Ուայթ–Քեյնի այց Հայաստան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացման համար նախկինում նշված 4-6 շաբաթվա փոխարեն անհրաժեշտ գործողություններն իրականացվել են մեկ գիշերում։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Երևանում գտնվող Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ֆրանսիական նախագահությունը իրեն թույլ չի տվել ելույթ ունենալ Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ նիստում, հաղորդում է РИА Новости-ն։
Վարկանիշը կազմվել է բացառապես ակտիվ զինվորական անձնակազմի թվաքանակի հիման վրա, պահեստազորային ուժերը և անձնակազմի այլ կատեգորիաներն այս ցուցանիշների մեջ ներառված չեն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր 297 մարդու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, բելառուսական քաղաքացիություն ընդունելու մասին, հայտնում է БЕЛТА-ն։
Էրեբունի 20/52 հասցեում նորացված ձևաչափով վերաբացվել է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Սրահը հիմնովին վերանորոգվել է՝ առավել հարմարավետ միջավայրում բաժանորդների արագ և արդյունավետ սպասարկումն ապահովելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ ձերբակալվել է:
Իրանի արտգործնախարարությունը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերին կանչել է Անգլիայում RAF Fairford ավիաբազայի մոտ ենթադրյալ դիվերսիայի փորձին Իրանի առնչության վերաբերյալ մեղադրանքների պատճառով, հաղորդում է IRIB-ը։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։
Բաքվում անցկացվող «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում առանձին տաղավարով ներկայացող Թուրքիան Ադրբեջանի հետ ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական համաձայնագրեր է կնքել, ինչը ենթադրում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, համատեղ արտադրության կազմակերպում, տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի մատակարարում և այլն:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել և ազգային կառավարություններին բյուջետային ավելի մեծ ազատություն տրամադրել՝ տնային տնտեսություններին և բիզնեսին էներգակիրների գների նոր ցնցումից պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
2027-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա՝ սոցիալական փաթեթների չեղարկման և թաղման նպաստների կրճատման հաշվին։ Թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է կենսաթոշակների ավելացմանը։ Այս մասին հոկտեմբերի 1-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։