Այն հարցին, թե արդյոք, նրա կարծիքով, նպատակահարմար է երկու երկրների միջև իրենց մշակած ԱԲ մոդելների հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակումը, Բեսենտը պատասխանել է. «Հավանաբար՝ ոչ»:
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
Բրիտանացի նախկին զինվորական՝ ծովային հետևակ, 54-ամյա Դեյվ Բելը հաջողությամբ ավարտել է պատմական անցումը երկու օվկիանոսով՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսները։ Առանց որևէ օգնության և ափ դուրս գալու թիավարել է մոտ 28․7 հազար կիլոմետր՝ ծովային ճանապարհի վրա ծախսելով 327 օր և 16 ժամ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ջինբաշյանն է:
Հայաստանում ռիելթորների՝ անշարժ գույքի գործակալների գործունեությունը դառնում է լիցենզավորված՝ պաշտոնապես սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը․ Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է իր վերջին նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ռուսաստանի բնության նախարարության տվյալներով՝ 2026 թվականին երկրում արջերի թվաքանակը հասել է 307,9 հազար առանձնյակի։
«Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրիում թափառող շների խնդիրը դեռ լուծում չի ստանում, իսկ այս ընթացքում հատկապես Մուշ թաղամասի բնակիչները ֆեյսբուքյան գրառումներով ահազանգում են՝ «շուն է կծել», «շունը ոտքից է բռնել»․․․։
Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով:
«1998-ից մինչև 2018-ը դեղին մամուլը, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, մեր հասարակությանը թունավորում էր, թե իբր բոլորը թալանչի են։ Որքան իրենք են թալանում երկիրը, ոչ ոք չի թալանել։ 8 տարում 8 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, մի ենթակառուցվածք չեն կառուցել։ Անգամ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցվել է Սերժ Սարգսյանի օրոք հաստատված ծրագրով։ 451 մարդու նկատմամբ ապօրինի գույքի հարցով քրեական գործ է հարուցվել, ապա փակվել։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ այդ գործերը կեղծ էին, կա՛մ էլ իրենք են նրանցից փող վերցրել և գործերը կոծկել։ Երևանը երեք տարի շարունակ՝ 2021-24 թթ․, գլխավոր հատակագիծ չի ունեցել, որ հողերը մեջ-մեջ անեն»,- նշեց Մանուկյանը։
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի միջև ծավալված ֆինանսական սկանդալը թևակոխել է նոր փուլ։ Անկախ հանձնաժողովի որոշումից հետո ակումբը պաշտոնապես բողոքարկել է վճիռը, իսկ իրավաբանական շրջանակներում արդեն կանխատեսում են, որ գործընթացի վերջնական հանգուցալուծումը կարող է տարիներ պահանջել։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Հերակլիոն, Խանիա և Ռեթիմնո շրջաններում։ Հորդառատ անձրևների պատճառով գետերն ու առուները դուրս են եկել ափերից, ջրահոսքերը ճանապարհներ են բերել մեծ քանակությամբ աղբ և բեկորներ։
Արգենտինան 2026 թվականի չորրորդ քառորդում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կգործարկի: Այս մասին Փարիզում ընթացող «Argentina Week» միջոցառման շրջանակում հայտարարել են էկոնոմիկայի նախարար Լուիս Կապուտոն և նախարարների կաբինետի ղեկավար Դիեգո Սանտիլին, հայտնում է երկրի պետական պորտալը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեսպանը նաև քննարկել է իրավիճակը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիքրամ Միսրիի հետ, Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարին ուղարկվել է գրավոր դիմում՝ անձնական միջամտության խնդրանքով։
Բեռնում Ամիրբեկովն այս հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։
Նորվեգիայի թագուհի Մետե-Մարիթը շնչառական ուղիների վարակի պատճառով ուրբաթ օրը բաց է թողել Նորվեգիայի խորհրդարանի բացման արարողությունը, հայտնում է նորվեգական թագավորական ընտանիքը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ խոստովանել է, որ Բաքուն Արցախն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու գործողությունների փուլային պլան է ունեցել, որի իրականացման հարցում դադարներ չեն եղել:
Եկեղեցու ոչնչացումը Փաշինյանի կողմից օտարներին ծառայող բռնապետության հաստատման ընդամենը մի տարրն է, որն ուղղված է կրոնի ազատության և մեր հոգևոր անվտանգության դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Ալաբամա նահանգում Մոբիլ գետի վրա կառուցվող նոր կամուրջն անվանակոչել իր պատվին։ Ինչպես հայտնում է New York Post-ը, այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 2-ին Մոբիլ քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Առանց Համբո մնացած էս Գիքորի միակ, կրկնում եմ` ՄԻԱԿ քաղաքական հենարանը դարձած կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որը ամեն օր, ամեն ժամ կարող է բռնկվել…
Վարչակարգի սիրահարներին հիշեցնեմ նրանց առաջնորդի մտքերն ուղղված Արցախի ժողովրդին 2018-ի մայիսի 1-ին։
Հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել հրազենային վնասվածք ստացած՝ Այնթապ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդու։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ խնդրելով թույլ տալ նախագահ Դոնալդ Թրամփին կրկին սահմանափակել CNN, MS NOW և Politico լրատվամիջոցների լրագրողների մուտքը Սպիտակ տուն։ CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նախարարությունն իր փաստարկները ներկայացրել է ուրբաթ օրը դատարան ուղարկված փաստաթղթում՝ այս երեք մեդիաընկերությունների հայցով նախատեսված լսումներին ընդառաջ։
Ասածս ի՞նչ է․ երբ որևէ փորձագետ կամ մասնագետ ներկայացող մարդ ինչ որ արտաքին քաղաքական գործընթացներից կարծիք է արտահայտում, նախ գոնե փորձեք պարզել նրանից թե ո՞ր տեսական դպրոցին է ինքը պատկանում և ի՞նչ անալիտիկ-տեսական գործիքակազմ է կիրռաում իր այդ եզրակացություններին գալու համար
Ոչ միայն հայրենի ընդդիմությունը, հասարակական-քաղաքական դաշտն ու ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, այլև անգամ Եվրոպան՝ ի դեմս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, փաստում է, որ Նիկոլն այլևս լեգիտիմ չէ։ Վարչախումբն անընդհատ արտաքին լեգիտիմություն է փնտրում օտար ափերում, մինչև վերջերս այն ստանում էր նաև Եվրոպայից, բայց ԵԽԽՎ զեկույցը փաստում է մանդատագողության, վարչական ռեսուրսի չարաշահման և ոչ լեգիտիմության այն մյուս […]
Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո:
Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի
Թրամփի վարչակազմը Սիրիան հանել է այն երկրների ցանկից, որոնց արգելված է ամերիկյան զենքի վաճառքը: