ԵՄ-ի՝ Կալինինգրադում գտնվող ռազմաբազաները «երկրի երեսից ջնջելու» հնարավորության մասին հայտարարությունները անխոհեմ են։ Եվրոպայի կողմից Ռուսաստանի վրա հարձակման դեպքում հակամարտությունը շատ կարճ կտևի, — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «գործնականում լիակատար վերահսկողություն» են հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ, և պնդում է, որ վերջին երեք օրում այդ ռազմավարական ջրային ուղով անցել է ավելի շատ նավթ, քան երբևէ նրա պատմության ընթացքում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո կարգադրել է ուժեղացնել հրեական պետություն ուղևորվող բոլոր չվերթերի անվտանգության միջոցները։ Այս մասին TASS-ին հայտնել են կառավարության ղեկավարի գրասենյակից։
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերի իր էջերում պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով ազգային ընտրանու ճամբարը սկանդալային կերպով լքելու մասին շրջանառվող լուրերը։
Իսրայելը չի բացառել այն վարկածը, որ Flydubai ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով, հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լատվիան կարող է միջուկային զենք տեղադրել իր տարածքում։ Սեպտեմբերի 30-ին լրագրողներին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էդգարս Ռինկյավիչսը, որի խոսքերը ներկայացնում է լատվիական մամուլը։
Սոցցանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնականապես գժտվել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ և սկանդալով լքել է ազգային ընտրանու ճամբարը։
Ն. Ե. Ժուկովսկու անվան Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի (ЦАГИ) գլխավոր տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Կիրիլ Սիպալոյին առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարան։ Նրա տնտեսագիտական հարցերով տեղակալ Ելենա Բոխանովան տնային կալանքի տակ է, և, «Коммерсантъ» պարբերականի տվյալներով, ընդունել է մեղքը։ Երկու ղեկավարներն էլ դարձել են նույն քրեական գործի կասկածյալներ։
ԱՄՆ-ը չի ծրագրում Եվրոպայից մինչև 40 հազար զինծառայող դուրս բերել, հայտարարել է ՆԱՏՕ-ում երկրի դեսպան Մեթյու Ուիթաքերը՝ հերքելով ավելի վաղ հայտնված հաղորդագրությունները մայրցամաքում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր լայնածավալ կրճատման մասին։
«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքով՝ այս ամբողջ տարիների ընթացքում պայքարել են և հիմա էլ պայքարում են, որպեսզի իրենց որդիները հայրենիքում շիրիմ ունենան։
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտ դուրս չբերելու իր որոշումը։
Այն վեճը, թե արդյոք Եվրոպան պետք է նախապատվություն տա սեփական պաշտպանական արտադրությանը, թե սպառազինություն գնի ԱՄՆ-ից, այժմ «շքեղություն» է, քանի որ ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան արդյունաբերությունը չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը։ Դրա մասին Բրյուսելում անցկացված Defence & Space Summit գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Գերմանիան կավելացնի բնական գազի մղման ծավալները ստորգետնյա պահեստարանները՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին։ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատարինա Ռայխեն, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համաձայնեցմամբ, պետական էներգետիկ SEFE ընկերությանը հանձնարարել է լրացուցիչ գազ գնել և մեծացնել դրա մղումը, գրում է DW-ն։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Խորոշագույն ռազմարդյունաբերական 100 ընկերությունների ցանկը գլխավորում են ամերիկյան «RTX» և «Locked Martin» ընկերությունները։ Այս տարվա ցուցակում Թուրքիայից ընդգրկվել են «ASELSAN», «TUSAŞ» «ROKETSAN» «MKE» և «ARCA Defense» ռազմարդյունաբերական ընկերությունները։ Նշենք, որ վերջինս առաջին անգամ է ընդգրկվում այս ցանկում։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին բողոք-դիմում է ուղղել միջազգային գործընկերներին՝ կապված Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ` բռնազավթված հայկական Արցախի տարածքներում սեպտեմբերին կատարված դիվանագիտական այցի և դրա շրջանակում քաղաքական ու պատմամշակութային խեղաթյուրման, միջազգային մակարդակով հայկական մշակութային ժառանգության ինքնության վերափոխման, յուրացման և Արցախում հայկական պատմական հետքի վերացման քաղաքականության վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության ավարտն անվանել է ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը վերջապես ավարտում է երկարամյա միջամտությունը, որը սկզբնապես դարձել էր «շատ վատ որոշումների» հետևանք։
ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի շրջանակում կայանալիք Կիպրոս – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն է։
Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է։Այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում քննադատել է Fox News հեռուստաալիքը՝ հայտարարելով, որ այն չափազանց հաճախ եթերաժամանակ է տրամադրում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ըստ նրա, քննադատում են հանրապետականներին և անձամբ ԱՄՆ նախագահին։
2020 թվականին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտերը և հայկական հաղթանակը Բաքվի քննարկումների օրակարգից դեռևս լիովին դուրս չի մղվել:
ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկել ենք մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր։ Այդ մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միություն հնարավոր վերադարձն անվանել է «հիանալի նորություն» և «լավ որոշում»։ Դրա մասին նա հայտարարել է չորեքշաբթի Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է France 24-ը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացել է 2027 թվականի Համահայկական ամառային իններորդ խաղերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Եվրոպան սեփական պաշտպանության ապահովման հարցում չափազանց մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից. այս իրավիճակը չի կարող պահպանվել։Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։«Պաշտպանության հարցում լիովին և չափազանց կախվածություն ունենք մի երկրից, որը գտնվում է այդքան հեռու և ունի 340 միլիոն բնակչություն… Սա անկայուն վիճակ է»,- նշել է Ռյուտեն Բրյուսելում կայացած Euronews-ի համաժողովում։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանն է:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն մոտ է վիրահատության ենթարկվելուն, ինչի պատճառով կարող է շարքից դուրս մնալ 2-ից 3 ամսով։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: