Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Արևմուտքը, ձգտելով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, պատրաստ է Հայաստանին խոստանալ խոշոր բեռնահոսքեր և ներդրումներ երկաթուղային ենթակառուցվածքում, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ նոր անդամների համար 15-ամյա փորձաշրջան սահմանել, որի ընթացքում երկրները ժողովրդավարական սկզբունքներն ու Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքում կարող են զրկվել ձայնի իրավունքից կամ եվրոպական ֆինանսավորումից։ Այդ առաջարկը դարձել է ԵՄ-ի՝ ապագա ընդլայնմանը պատրաստվելու ծրագրերի մի մասը, գրում է The Guardian-ը։
Հարավային Կովկասի առանցքային խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները և նրանց անմիջական հարևանները՝ առանց արտաքին միջամտության, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների հիման վրա հրապարակել է արտահանման ծավալների ցուցանիշները։
Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի վստահության քվեարկության ժամանակ աջակցել է վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությանը՝ վիճահարույց ընտրական բարեփոխման առաջին հոդվածի վերաբերյալ։
Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Հունիսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5647 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հոկտեմբերի 6-ին՝ 08:00-ից մինչև 20:00-ն, երկրի տարբեր շրջանների երկնքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 110 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվան նվիրված ընդունելությանը։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է ազգային ընտրանի հրավիրված, սակայն միանալուց հրաժարված ֆուտբոլիստների թեմային։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:
«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը (ՀՆԱի 0.75%) մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում։ Ընդորում, առաջինն արդեն «խժռում» է երկրորդի միջոցները, որի պատճառով նույնիսկ եղած ծրագրերի շարունակականությունը պատկան մարմինը՝ Գիտության կոմիտեն, չի կարողանում ապահովել։
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանը որևէ այլ աղբյուրից չի կարող գազ գնել այնպիսի արտոնյալ պայմաններով, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սպիտակ տունը մերժել է դեմոկրատների մեղադրանքները, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել «ոչնչացնել» ամերիկյան Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Թուրքիան մտադիր է ուժեղացնել Սաուդյան Արաբիային տրամադրվող ռազմական աջակցությունը՝ հուսիների հարձակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։
Օմանը դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը միացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) բաժնետերերի կազմին։
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայում այս գիշեր արգելափակվել է «X» սոցհարթակի 88 օգտահաշիվ։ Արգելափակված հաշիվների թվում է եղել նաև «Խոսքի ազատության ասոցիացիայի (@ifadeorgtr) X հաշիվը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին հնարավոր չէ միանշանակ պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։
Հունգարիան 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանի ունեցվածքի հարկ ամենահարուստ քաղաքացիների համար։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը՝ կատարելով հարուստների վրա հարկային բեռի մասնաբաժինը մեծացնելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նիկոլ Փաշինյանը Ctrl Z Infocom հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի համար՝ նշելով, որ պատասխանատվությունը կրում է նաև ամբողջ կառավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:
Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է մեխանիզմ, որը թույլ կտա կրճատել ԵՄ նոր անդամ պետությունների ֆինանսավորումը և սահմանափակել նրանց քվեարկության իրավունքն օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար իրավունքների նկատմամբ նրանց պարտավորություններից լուրջ նահանջի դեպքում։
Համաճարակաբան, դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը գրել է․
Արևելյան Միջերկրական ծովում էլեկտրական մալուխների անցկացումը սրել է լարվածությունը Թուրքիա-Հունաստան հարաբերություններում։
Նիգերիայում երկրի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է, ինչի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են։ Ողբերգության մասին երեքշաբթի հայտնել է Associated Press-ը։
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։