Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը իսպանական EL MUNDO թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակման նախապատրաստության նշաններ, սակայն Եվրոպային կոչ է արել պատրաստ լինել շարունակվող հիբրիդային հարձակումներին, ներառյալ կիբեռրհարձակումները, դիվերսիաները և տեղեկատվական արշավները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ուժերի համակարգման հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրաջ Մասջեդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն կկրի, եթե ցամաքային ներխուժում ձեռնարկի Իրանի դեմ, հաղորդում է Mehr-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի ռազմածովային հնարավորությունները զգալիորեն ընդլայնելու ծրագրերի մասին՝ ծովում Իրանի և հութիների կողմից աճող սպառնալիքների ֆոնին։
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը հայտնվել է հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 3-ին ինքնասպանություն է գործել 27-ամյա Թաթուլ Պետրոսյանը ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի հետ։
Սիսիանի Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանի պես կանայք են կերտում պատմությունը, կին, որ կարող է իր մատները կորցնելու, արյունաքամ լինելու գնով պաշտպանել իր երեխաներին զինված ադրբեջանցուց… Երկիրը թշնամու ասպատակության առաջ բաց տարածք է դարձել:
Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ։ Անվտանգության խնդիրների պատճառով ևս մոտ 400–500 ուսումնական հաստատություն ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է դասերը, հայտնել է ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն, գրում է Le Figaro-ն։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն։
Խոսելով առաջին ամուսնության մասին՝ Լիլի Վարդանը նշեց, որ հարաբերությունների ավարտը պայմանավորված չէր կոնկրետ մեկ պատճառով։
Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։
ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
«Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը:
Եմենում սկսվել է հութիների դեմ խոշոր ռազմական գործողություն, կիրակի հայտարարել է երկրի միջազգային ճանաչում ունեցող կառավարության ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Medicare ստացող ավելի քան 20 միլիոն ամերիկացիների համար 90-ական դոլար միանվագ վճարման մասին։ Գումարը նախատեսված է Medicare Part B ծրագրի ամսական ապահովագրական վճարների ծախսերը մասամբ փոխհատուցելու համար։
Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը նախկին կանցլեր Անգելա Մերկելին ավելի ունակ է համարում երկրի ներկայիս խնդիրները հաղթահարելու հարցում, քան կառավարության գործող ղեկավար Ֆրիդրիխ Մերցին։ Այդ մասին են վկայում գերմանական DPA լրատվական գործակալության պատվերով անցկացված YouGov հարցման արդյունքները։
Հոկտեմբերի 1-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ 2027-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա՝ սոցիալական փաթեթների չեղարկման և թաղման նպաստների կրճատման հաշվին։ Թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է կենսաթոշակների ավելացմանը։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ամերիկյան զորքերի և զինված ուժերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ՝ կապված Կենտրոնական և Հարավային Ամերիկայում թմրակարտելների դեմ Վաշինգտոնի գործողությունների ընդլայնման հետ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Այսօր Ֆրիդրիխ Մերցի հետ շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Մենք ունենք Ուկրաինայի համար նոր աջակցության փաթեթ՝ ավելի քան 1.3 միլիարդ եվրո արժողությամբ համապարփակ փաթեթ։ Սա ներառում է զենք, որը մեզ կօգնի հիմա, ինչպես նաև մեր էներգետիկ ոլորտի աջակցությունը ձմռանից առաջ՝ կարևոր էներգետիկ փաթեթ։ Իհարկե, մենք քննարկեցինք օդային պաշտպանության անհրաժեշտությունը, որը կարևոր է այս պահին։
Հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով, իսկ նրա թաղման վայրը ընտանիքը չի հրապարակելու։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Կաշպիրովսկու մերձավոր շրջապատից։
«ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին կարող էր չեղարկվել հենց այն հիմքով, որ նրա ծրագրում եկեղեցու վերաբերյալ հակասահմանադրական դրույթ կար, որը հետո դարձավ կառավարության ծրագրի մաս: Ալեն Սիմոնյանը տգիտություն է ասում: Կառավարման մանդատը տարածվում է այն մարմինների վրա, որոնք իրեն ենթակա են: Թե չէ՝ նույն հաջողությամբ կարող են ասել՝ մանդատ եմ ստացել, հաղթել եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը լուծարում եմ:
Կիրակի առավոտյան Իտալիայում՝ Գարդա լճի ափին գտնվող Պեսկիերա-դել-Գարդա համայնքի Bella Italia ճամբարում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ճամբարի վարչակազմը։
Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման տեխնիկական մակարդակով։ Այդ մասին Կիևում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Европейская правда»-ն։
Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։
Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել սառեցված ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ, հաղորդում է Euronews-ը։
Կառավարությունը գրավոր քվեարկության հարցերի փաթեթով նախօրեին որոշել է 50 մլն դրամ դրամաշնորհ տրամադրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետություն-Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի համաֆինանսավորման նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Օհայոյում ելույթ է ունեցել՝ ի պաշտպանություն Սենատի ընտրություններում և նահանգապետի պաշտոնի համար առաջադրված հանրապետական թեկնածուների՝ կոչ անելով կողմնակիցներին ավելի ակտիվ մասնակցել քվեարկությանը, հայտնում է NBC News-ը։
Վաշինգտոնի թեմի եպիսկոպոս Մարիանն Էդգար Բուդեն հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը 2028 թվականի հունիսի 3-ին՝ իր իրավահաջորդի ընտրությունից և ձեռնադրությունից հետո, գրում է The Guardian-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը կլինի նախկինից ավելի ուժեղ, սակայն պատերազմի ավարտին տանող դիվանագիտական ուղին մնում է բաց, հաղորդում է Mehr-ը։
Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը: Այս մասին Ուկրաինա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը ԲԱ աստղակենսաբանության, աստղաքիմիա և արտարեգակնային մոլորակներ բաժնի վարիչ Արարատ Եղիկյանն է։