Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ի և այլ երկրների շուկաներ։
Զելենսկին Թրամփին թույլ է անվանել ևդիզելայինվառելիքի գործարքը համարել «նվեր Պուտինին»
25 օր հացադուլում է եղբայրս. այցելող չկա. Ահազանգ
Ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) թարմացված կանխատեսման՝ 2026/27 սեզոնում (հուլիս- հունիս) աշխարհում հացահատիկային մշակաբույսերի առևտրի ծավալը կարող է կրճատվել մինչև 505,8 միլիոն տոննա, ինչը 3,5%-ով ցածր է 2025/26 ցուցանիշից։
Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի՝ «Սիանս Պո» (Sciences Po) մի խումբ ուսանողների։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հանրությունը հնարավորություն կունենա հետևելու Նիդալ Մալիք Հասանի մահապատժին. նա ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժ է, որը 2009 թվականին Տեխասի նահանգի Ֆորտ Հուդի ռազմաբազայում սպանել էր 13 անզեն ամերիկացի զինվորի։ Այս մասին նա ասել է ամերիկացի քաղաքական ակտիվիստ Ջեք Պոսոբիեցին տված հարցազրույցում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
Իհարկե, այլ բան ակնկալելը միամտություն կլիներ։ Բայց, այնուամենայնիվ, միշտ ուզում ես հավատալ, որ դեռ բոլորը չէ, որ դարձել են Հայաստանում իշխող ոչ լեգիտիմ իշխանության հակահայկական և հակապետական որոշումների հնազանդ կատարողները։
Հոկտեմբերի 9-ին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց տոնին նախընթաց, կատարվեց միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջող հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներին։ «Ես հենց նոր ավարտեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չափազանց հաջող քննարկումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանը անհապաղ ամերիկյան և […]
Գերմանիայի ԱԳՆ-ն և ՆԳՆ-ն հայտնել են, որ նախապես տեղեկացված չեն եղել այս ուղևորության մասին, իսկ տեղում Գերմանիայի դեսպանատունը նրան որևէ աջակցություն չի ցուցաբերել։
Նա անդրադարձել է ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով հոգեկան առողջության պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործման և մարդակենտրոն մոտեցման կարևորությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը և 40-օրյա պատերազմի ընթացքում Էնզելի նավահանգստի վրա հարվածը սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։
Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է»:
Պատվիրակությունը ներկայացրել է ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթություերընն, այդ թվում՝ առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, թվային հմտությունների կատարելագործումը և նորարարական ստարտափներին աջակցությունը։
Flydubai ավիաընկերության երկրորդ օդաչուն խոստովանել է, որ ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Բեն Գուրիոն օդանավակայանում, հայտարարել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազը։
«Ես լիովին աջակցում եմ Իլոն Մասկին համոզելու փորձերին, որպեսզի նա միացնի Starlink-ը։ Ես լիովին աջակցում եմ այս գաղափարին»,-ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Դեն Քրենշոուն։
Նորագույն պատմության մեջ ալկոհոլային խմիչքի այդ խոշորագույն կողոպուտներից մեկը կատարվել է Տոսկանայի մարզում գտնվող պահեստից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հյու Դուգանը (Hugh Dugan) ԱՀԿ անդամ պետություններին ուղղված պաշտոնական նամակով իր աջակցությունն է հայտնել կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրված հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին։
Սպիտակ տունը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ․ հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։
Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրում «Ալ-Ահլին» արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Ֆատեհի» դարպասը (0-4)։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի:
Ինչպե՞ս կարող է սեփական պատմական հայրենիքի հիշողությունը սպառնալիք դառնալ Հայաստանի անվտանգությանը։ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է։ Սա ընտրություն չէ, այլ փորձ՝ ազգային հիշողությունը ներկայացնելու որպես վտանգ, իսկ լռությունը՝ որպես պետական շահ։ Եթե խաղաղությունը պահանջում է մոռացություն, իսկ անվտանգությունը՝ լռություն, ապա խնդիրը ոչ թե Արցախի մասին խոսելու, այլ այդպիսի խաղաղության ու անվտանգության պատկերացման մեջ է։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմել են 14882 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 7551-ով։
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։
Գերմանիայի Թյուրինգիա երկրամասում գործող՝ ավանդական պատմություն ունեցող Kahla ընկերությունը դադարեցնում է գործունեությունը։ 2026 թվականի փետրվարին ընկերությունը սնանկության դիմում էր ներկայացրել, քանի որ ներդրող գտնելու փորձերն ապարդյուն էին անցել։
Վրաստանի ամենախոշոր և ամենաբարդ ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Քվեշեթի-Քոբի 23-կիլոմետրանոց ավտոմայրուղու հատվածի շինարարությունը հասել է կարևոր փուլի, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրամիությունը «Յամալ» նախագծից ներմուծել է ռուսական հեղուկացված բնական գազի ռեկորդային՝ 12,18 միլիոն տոննա ծավալ։ Սա 9,5%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին վկայում է Kpler ընկերության տվյալների վերլուծությունը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է Կառլո Անչելոտիի հետ ունեցած վերջին խոսակցության մանրամասները։ Իտալացի մասնագետը, որը նախկինում գլխավորել է մադրիդյան ակումբը (նրանից հետո «Ռեալը» մարզել են Խաբի Ալոնսոն և Ալվարո Արբելոան), նախորդ ամիս՝ սեպտեմբերի 3-ին, այցելել էր թիմի մարզաբազա՝ տեսակցելու Բրազիլիայի ազգային հավաքականի իր խաղացողներին՝ Էդեր Միլիտաոյին, Ռոդրիգոյին և Վինիսիուս Ժունիորին։