Բրիտանական ընկերությունների համար հնարավորություններ կան գործելու և ներդրումներ կատարելու Ղարաբաղում. Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս օրերս հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, նորարարությունների, գիտության և առևտրի նախարարության առևտրի պետնախարար լորդ Անաս Սարվարը, հաղորդում է APA-Economics-ը։
Ֆրանսիական դիվանագիտության և թալիբների վարչակարգի միջև մեկնարկել են բանակցություններ՝ Ֆրանսիայում անօրինականորեն գտնվող աֆղան միգրանտների հայրենադարձության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Եվրամիությունն ու Կանադան մտադիր են հայտարարել «ապագայի դաշինքի» ստեղծման մասին հոկտեմբերի 29–30-ը Մոնրեալում կայանալիք գագաթնաժողովում, հայտնում է The Guardian-ը։
Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն ուկրաինական կողմի հետ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիական Rafale կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար ուկրաինացի օդաչուների պատրաստությունը Ֆրանսիայում կսկսվի նոյեմբերին։ Դրա մասին Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի կոմիտեում լսումների ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը, հաղորդում է «Укринформ»-ը։
«Պակիստանը միացել է Սաուդյան Արաբիայի՝ Եմենում «հուսիների» դեմ մղվող ռազմական գործողությանը, և Պակիստանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ պակիստանյան կործանիչներն ավիահարվածներ են հասցնում, -հաղորդում է «The New York Times»-ը»։
Եվրոպական միության խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը (COEST) այցելել է Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարությունում։
45 դատական նիստերից և վկաների ու մեղադրյալների կողմից տրված ավելի քան 100 ցուցմունքներից հետո պաշտպանական և մեղադրող կողմերն անցել են հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատավարության եզրափակիչ ճառերին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱՆովոստի»-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին երկրի «ազգային հարստություն» է անվանել ԱՄՆ գիտության և տեխնիկայի ոլորտում ձեռքբերումների համար տրվող ամենաբարձր պետական պարգևի՝ Գիտության ազգային մեդալի հանձնման արարողության ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է կտրուկ բարձրացնել ԱՄՆ-ում սովորող օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն ստանալու վճարները։
Մոսկվան համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գնահատականի հետ, որ ներկայում Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չեն երևում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
Հայաստանից և Վրաստանից մասնագետներ կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում խոցել են ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 1) բացահայտվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։
Իրանն իրական փորձեր է անում Մերձավոր Արևելքում հակամարտությունը ավարտելու համար, Ռուսաստանը դա գիտի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։
Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստան մեկնելուց առաջ հանդիպել է Ռուսաստան ժամանած Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ։
Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Իսլանդիա և Հունաստան կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև կանգառ է կատարել Պորտուգալիայում, որտեղ հանդիպել է վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի և արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստան իր այցի շրջանակում առանձին հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի նախօրեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։
Կոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը «թշնամի» է համարում յուրաքանչյուրին, ով «արհեստական բանականություն» եզրույթ շարունակում է օգտագործել իր նախաձեռնությամբ ներմուծված «գերբանականություն» անվանման փոխարեն։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրական արձանի տեղադրումը և պահանջել է այն անհապաղ հեռացնել։
Արդեն 6 ամսից ավելի է, ինչ հայկական ապրանքների արտահանման վրա գործում են Ռուսաստանի սահմանած սանկցիաները՝ հայ արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքը հանել ռուսական շուկա։ Խոսքը վերաբերում է ինչպես պտուղ-բանջարեղենին, այնպես էլ՝ կաթնամթերքին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հրաւէրով Անթիլիաս ժամանեցին նախկին «Անիւ» հիմնադրամի, այժմ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները, գործնապէս ծանօթանալու Սուրբ Աթոռի ծաւալուն գործունէութեան, եւ ծանօթացնելու իրենց իրագործած ու իրագործելի ծրագիրները, ապա քննարկելու հաւանական գործակցութեան կարելիութիւնները:
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադային գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան զգուշացրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հնարավոր «սխալ հաշվարկների» հետևանքների մասին և հայտարարել, որ իրանական հրթիռների հեռահարությունն է որոշում երկու երկրների միջև հեռավորությունը, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Թուրքմենստանում առանձին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
Փառատոնում առանձին տաղավարով ներկայացված էր Հայաստանը։ Տաղավարների այցելությունից հետո ԱՊՀ պետությունների ղեկավարների պատվին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։
Հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում (Թուրքմենբաշի քաղաքի մոտ) մեկնարկում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի 27-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է կազմակերպության 35-ամյակին։