«Ոստիկանության հայցն ընդդեմ Գարիկ Գալեյանի անհիմն է». փաստաբան

«Կարծում եմ՝ դատարանը կմերժի Գարիկ Գալեյանի դեմ Ոստիկանության կողմից ներկայացված հայցը, քանի որ այն հիմնավոր չէր»,- այսօր Վարչական դատարանում կայացած դատական նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի պաշտպան Ներսես Հարությունյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել հիմնավորել իր հայցը.

«Անհիմն հայց է: Հայցվոր կողմը պետք է հիմնավորեր, որ Գարիկ Գալեյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, որ ոստիկանի օրինական պահանջը չի կատարել, բայց չի հիմնավորել։ Այսինքն՝ եթե պահանջը չի եղել, ի՞նչը պետք է կատարեր անձը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վարչական դատարանում կայացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով երկրորդ դատական նիստը:

Կարդացեք նաև

Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դեռ նախորդ տարեվերջին էր ոստիկանությունը դիմել դատարան:

Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելըորը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Ոստիկանության ներկայացուցիչն ինչպես առաջին դատական նիստին, այնպես էլ այսօր չէր ներկայացել, ուստի դատարանը որոշում կայացրեց և դատաքննությունն առանց հայցվոր կողմի իրականացրեց:

Նիստի ավարտին դատարանը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728