Պարո՛ն Վարդանյան, շնորհավորում եմ՝ նման մակարդակի օրենսդրական պահանջները ձևախեղելու համար. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՍԴ դիմելու համար Սեդա Սաֆարյանը որևէ արարք թույլ չի տվել, այնուհետև սկսեց օրենքներից մեջբերումներ անել՝ ապացուցելու, որ Սեդա Սաֆարյանը որևէ խախտում թույլ չի տվել։

Վլադիմիր Վարդանյանի ելույթից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմելով նրան՝ ասաց.

«Պարո՛ն Վարդանյան, շնորհավորում եմ Ձեզ՝ նման մակարդակի օրենսդրական պահանջները ձևախեղելու համար՝ սկսած երդում տալուց, վերջացրած պահանջների ներկայացումն այդ ձևով, դա կարող էր… դուք իզուր եք պատգամավոր աշխատում, կարող եք գնալ ու փաստաբան աշխատել։ Ակնհայտ իրողությունը կարողանում ենք այնպես գլխիվայր շուռ տալ, որ կարող էր լուրջ հանցագործություն կատարած անձը միանգամից համարվեր արդարացված»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս