Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ Այս մասին հաղորդում է RT-ը։
«Կարծում եմ՝ Իրանի ուղերձները հաշվի չառնելը կնշանակի մերժել իրական դաշնակցին և գնալ խոստումներ տվողների ետևից, խոստումներ, որոնց ներքո Հայաստանի համար որևէ լուրջ աջակցություն չկա թաքնված»,- նկատեց նա։
Փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե երբ պատրաստ կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Այսօր պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, և պատասխանատու է պաշտպանական քաղաքականության և ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, զինված ուժերի կադրային քաղաքականության և համակողմանի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար, զորային կառույցի ղեկավարը ԳՇ պետն է, եթե ամեն մեկն իր խնդիրը կատարում է, ես խնդիր չեմ տեսնում այստեղ:
«Բայց պետք է հստակ նշեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի համար, ուղղակի չհասկացա, ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։
Այս տարվա մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմում պարտվել ենք նաև, որովհետև բանակում 5-րդ շարասյուն է եղել:
Երեկ 168.am-ը՝ «Ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով պիտի որոշեր ՊԲ սպառազինության ճակատագիրը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ մի շարք փաստեր է ներկայացրել այս առնչությամբ: Շարունակելով այս թեման՝ ներկայացնենք ևս մի քանի փաստ ՊԲ կազմաքանդման վերաբերյալ, ինչը ՀՀ իշխանությունները և իշխանամերձ շրջանակները գցում են միայն Արցախի վերջին իշխանությունների գրպանը:
Հունիսի 28-ին իր արձագանք-հայտարարության մեջ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ևս խոսել էր 2018-2024 թվականների զինված ուժերի արդիականացման ծրագրից և ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրից: Մասնավորապես, գեներալը նշել է, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ԱԽ նիստում Փաշինյանին զեկուցել է սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի՝ ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս առաջարկը, ըստ էության, չի կատարվել:
Ջ. Էվանսն իր խոսքը սկսեց պատմական ակնարկով, վկայություններով, թե երբ են հայերը հայտնվել Արցախում, ապա հիշեցրեց նաև Ստալինի դերակատարության մասին՝ նշելով, որ Արցախը պատմականորեն առանձնահատուկ վայր է եղել, և պատմությունը ևս դա է ցույց տալիս:
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ից աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։ Մինչ այս պահը տարածված պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, ինչպես նաև նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: Նույն օրը Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ ու քննարկել պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի մասին հավելյալ տեղեկատվություն հայտնի կդառնա բնականաբար դրա ավարտից և ողջ օրակարգի հայտնի դառնալուց հետո։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն է:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Կառավարության տարեկան հաշվետվության մասին՝ ասաց, որ մի քանի օրից լրանում է Փաշինյանի վարչապետության 5 տարին, և ակամայից ցանկություն է առաջանում զուգահեռներ անցկացնել 2018 թվականի և 2023 թվականի Նիկոլ Փաշինյանի միջև։
Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 5 միլիարդ դոլարի զենք՝ «մենք ոչնչացրել ենք, կամ ռազմավար վերցրել 5 միլիարդ դոլարի զենք և զինամթերք, որը պատկանել է Հայաստանի զինված ուժերին»:
Նախագծում բացատրվում է, որ կուտակման նորմա է համարվում ԶՈՒ խնդիրների ապահովման և գործունեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ձեռքբերման կարիքը, շահագործման (ծախսի) նորմա է համարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օգտագործման (ըստ նշանակության կիրառման) ժամկետը (պիտանիությունը)։
Պաշտոնական Երևանն ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին։
«Չեմ կարծում, թե մենք հիմա պետք է հրապարակային քննարկենք մեր բանակի սպառազինության և տեխնիկայի համալրման հարցը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ զենքերի գնման գործընթաց, և ի՞նչ փուլում է այն։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը լուրջ գումարներ է վճարել Ռուսաստանին, բայց նա հրաժարվել է մեզ զենք մատակարարել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: