Երևանյան ընտրարշավը Նիկոլը տապալում է` բայց ուրիշ ճար չունի` պետք ա ակտիվ լինի. Մհեր Մկրտչյան

Կինոռեժիսյոր, պրոդյուսեր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Երևանյան ընտրարշավը Նիկոլը տապալում է` բայց ուրիշ ճար չունի` պետք ա ակտիվ լինի:

Նրա հետևից քայլում է ռեյտինգազուրկ քաղաքապետը` բայց ուրիշ քաղաքապետ Նիկոլը չունի:

Յուրաքանչյուր հանդիպում ՊԱՏԱՀԱԿԱՆ մարդկանց հետ դառնում է կինո` բերում վարչապետին նեռվ, որն արդեն անհնար է թաքցնել:
Երևանյան քարոզարշավով Նիկոլը մեծ նվեր է անում հակառակորդներին, որովհետև իրան ընտրողը իրան կընտրի նույնիսկ առանց քարոզարշավ, իսկ անհաջողությունների լայն տարածվող վիդեո պատկերը ամրապնդում է իշխանության հանդեպ ՆԵԳԱՏԻՎԸ ` այն ընտրողի մոտ, ով դեռ լուռ է: Այդ մարդիկ ամենավտանգավորն են իշխանության համար` նրանց հետ ոչ ոք չի աշխատում, նրանք չեն արտահայտվում, պասիվ են, բայց ունեն ընտրելու իրավունք:

Խնդրում եմ, նուրբ, բարեկամաբար, առանց բնորոշ ինձ բռի մուննաթի` կապիտալիզացրեք Նիկոլի երևանյան ֆիասկոն ձեր օգտին:
Խնդրում եմ, նուրբ, բարեկամաբար` աշխատեք լուռ ընտրողի հետ: Այդ մարդիկ հիմա մեծամասնություն են:

P.S. Ես ռեժիսյոր Մհեր Մկրչյանն եմ և լուռ չեմ, ես խոսում եմ նրանց հետ ով լուռ է: Ես խոսում եմ լուռ մնացողների հետ, խնդրում և հարգում նրանց այն սպասումով, որ նրանց լռությունը ամսի 7-ին կգոռա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031