Ես ցնցված եմ, սա ուղղակի ամոթալի է. Ռոբերտ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային ամերիկացի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին https://168.am/2026/05/13/2412058.html , որն անդրադարձել էր ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին.
«ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է, և, չեմ վախենա ասել` ուղղակի ամոթալի հարված է ժողովրդավարությանը։

Որպես մարդ, ով իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել։

Նրանք չեն նկատում Փաշինյանի վարչախմբի հարձակումները եկեղեցու վրա, ապօրինի կալանավորումներն ու պետական ռեսուրսների բացահայտ չարաշահումը։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։
Իմ ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է։

Ռոբերտ Ամստերդամ, ԵԽԽՎ զեկույց, ընտրություններ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031