Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը այսօր Կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ և քննարկել են ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատված «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին: Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության և նոր խթանների մշակման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031