Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր՝ չհավակնելով ԵՄ անդամակցության. Քոչարյան

Քաղաքական գործիչը հարցրել է՝ արդյո՞ք ինչ-որ մեկն իրոք հավատում է, որ ԵՄ-ն կգա Հարավային Կովկաս։ Դահլիճից պատասխանել են՝ ոչ։ «Լավ կլիներ, բայց ոչ։ Աշխարհագրությունը դաժան բան է։ Տեսանելի ապագայում դա անհնար է։ Միայն եթե Թուրքիան ու Վրաստանը դառնան անդամ, և մենք էլ ևս 20 տարի կանգնենք հերթի մեջ, եթե ԵՄ-ն այդ տեսքով մինչ այդ պահպանվի։ Դա կեղծիք է, որը փորձում են «սաղացնել» ժողովրդի վրա։ Մի՛ խաբվեք»,- կոչ է արել Քոչարյանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ ոչ ոք չի խանգարում Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ բարեկեցության մակարդակով, ազատություններով, տնտեսական զարգացմամբ, հատկապես եթե հիշենք, որ Եվրոպայի ամենաբարգավաճ երկրները՝ Շվեյցարիան և Նորվեգիան, ԵՄ անդամ չեն։

«Բայց պետք չէ անել քայլեր, որոնք հղի են խնդիրներով։ Հարավային Կովկասն այլ տարածաշրջան է. հարավում Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը, աշխարհում լարված իրավիճակ է։ Երրորդ անգամ ժողովրդի գլխին փորձանք մի՛ բերեք»,- կոչ է արել Քոչարյանը՝ նկատի ունենալով իշխանությունների եվրոպական ձգտումները և Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031