Կզածը ավելի շատ ոչ թե իրեն կզզցնողին է ատում, այլ նրան, ով չի կզել. այ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ, Ալիևի տուզիկ. Ռոբերտ Քոչարյան
Մի արտահայտություն կա՝ «կզզացրած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզզացրել ա, ատում է նրանց, ով չի կզել», և դրա համար է այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Սա մի բարդույթ է, որը խորը նստած է մարդու մեջ, ենթադրում եմ, որի ի ծնե, և այդ տեսակը այսօր առաջնորդում է ՀՀ-ն, սա խայտառակություն է, – այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահն ասել է Երևանի Աջափնյակ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Նա նկատել է, որ Փաշինյանի լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը. «Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ, որ որևէ մեկը խոսի ինքնության ու եկեղեցու դեմ։ Ինքնությունը մի բան է, որը համակցված մեզ հայ է դարձնում, մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք Հայ առաքելական եկեղեցուն, որովհետև ծնվել ենք այստեղ, Արարատն ենք տեսնում և այլն, հիմա այ համբալ, ի՞նչ ունես սրա հետ։ Ի՞նչն է քեզ ստիպում ամենայն լրջությամբ, ինչո՞ւ ես ցավացնում մի ամբողջ ժողովրդի, ում համար… Ես փորձում եմ մտածել, որ եթե մարդ գլուխ ունի, ենթադրվում է դրա մեջ ինչ-որ ուղեղ ունի, ու այդ ուղեղը ինչ-որ մի բիոքիմիայի միջոցով աշխատում է։ Իմ տպավորությունը, որ այստեղ մի հատ պուլտ կա և ինչ-որ մի չիպ կա գլխում եւ այդ պուլտով կառավարվում է այդ գլուխը ինչ-որ մի տեղից, հաստատ Հայաստանից չի։ Հիմա այս մարդը, իմ տպավորությամբ, ոնց որ Ալիևի տուզիկը դառած լինի։ Ինչ պիտի անենք մենք, 7-ի համար 17-ին», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները տեսանյութում։



