ԵՄ-ից արտաքսված և երրորդ երկիր վերադարձված անձանց թվով Վրաստանը երկրորդ տեղում է
Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալներով՝ Վրաստանը 2025 թվականին Եվրամիության տարածքից արտաքսված և երրորդ երկիր վերադարձված անձանց թվով երկրորդ տեղում է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Անցած տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրներից Վրաստան է վերադարձել 10.475 մարդ։ Երրորդ երկիր ամենաշատ վերադարձվածները Թուրքիայի քաղաքացիներն են՝ 13.405 մարդ, Սիրիան երրորդ տեղում է՝ 8370 մարդ, և Ալբանիան՝ 8020 մարդ։
2025 թվականի ընթացքում ԵՄ մուտքը մերժել են երրորդ երկրների 132.600 քաղաքացիների, ինչը 7.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից (123.835 մարդ)։ Նրանցից Վրաստանի 4785 քաղաքացիների մերժվել է մուտք գործել ԵՄ։
ԵՄ անդամ պետությունների տարածքում անօրինական գտնվող անձանց թիվը նվազել է 21.7 տոկոսով, ինչը նշանակում է, որ անօրինական ներգաղթյալների թիվը 918.525-ից նվազել է մինչև 719.395։ 2025 թվականին ԵՄ անդամ պետություններում անօրինական բնակվում էր Վրաստանի 16.230 քաղաքացի։
Եվրոստատի տվյալներով՝ համապատասխան հրամանագրի հրապարակումից հետո երրորդ երկիր է վերադարձել 135.460 քաղաքացի։ Այս թիվը գրեթե 21 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։



