Բաժիններ՝

Պաշտոնական. Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ

Կառլո Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ:

6-ամյա իտալացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը: Ավելի վաղ ESPN Brazil-ը հայտնել էր, որ Անչելոտիի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո, ինչի արդյունքում նա կդառնա ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող գլխավոր մարզիչը:

​Նշենք, որ Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է 2025 թվականի մայիսի 26-ին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 10 հանդիպում՝ տոնելով 5 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի և կրելով 3 պարտություն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031