Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան

Շենգավիթը ժամանակին արդյունաբերական կենտրոն է եղել, ցավոք, տնտեսական ամբողջ հզորությունը ժամանակի ընթացքում կորսվել է։ Այս մասին Շենգավիթում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Այսօր Շենգավիթը Երևանի ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է, Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա, գործարանները պետք է բացվեն նոր տեխնոլոգինորով հագեցած սարքավորումներով։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ թե ծիրանով, ոչ թե կոնյակով, այլ հայ մտքի այլ գործերով։

Երբ այսօր զբոսնում էինք, տեսնում էինք խելացի, զարգացած մարդիկ, սակայն ենթակառուցվածքները 20-րդ դարի կեսերի ենթակառուցվածք են, մենք չենք ներդրել Երևանի մեջ գումարներ, չենք վերակառուցել, մեր փողոցները պետք է իրենց փայլը վերականգնեն, պետք է առաջնորդ, ով կբերի այդ փայլը։

Այս ամենն իրականություն կդառնա հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ սկսվեն իրագործվել «Ուժեղ Հայաստանի» ծրագրերը։

Երևանում բոլորը հիշում են, թե ինչ ես ասել 5 տարի առաջ, 10 տարի առաջ, ի՞նչ ես ասել 20 տարի առաջ, Երևանում չես կարող մի բան ասել, հետո ֆռացնել, Երևանցին տեսել է, որ խոսքն ու գործը չի համապատասխանում ու կորցրել է հարգանքն այս իշխանության նկատմամբ»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031