Քննարկվել է ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացումը

Կայացել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ Սերգեյ Շկլյաևի հանդիպումը։

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային համագործակցության հարցերը, այդ թվում՝ մաքսային վարչարարության թվայնացման համատեղ նախագծերի իրականացումը։

Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացման թեմային, մասնավորապես՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագրի իրականացմանը, նավիգացիոն կնիքների կիրառմանը, անցակետերի կահավորման և տեխնիկական հագեցվածության միասնական պահանջների սահմանմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կարգավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031