Նիկոլ Փաշինյանն այսօրվա դավաճանական ելույթից րոպեներ անց ԱԱԾ-ի կողմից պետք է կալանավորվեր հենց ԱԺ դահլիճում. հայ ժողովրդին նախապատրաստում է պետության կործանման տեսլականին. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալային և Հայաստանի դեմ ուղղված, սուտ ու կեղծիքով լի հայտարարություններն է արել:
«Դադարեցրե՛ք բանակի սրբագործման մոտեցումը. դա մեծագույն սխալ է… Կամավորականը պետության չգոյության սիմվոլն է… Մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ, եթե չկա պետություն, չլինի պետություն՝ մենք չենք լինի ժողովուրդ… Վերջին 600 տարին մենք ապրել ենք մեզ պարտադրված պետության կողմից և ոչ թե՝ մեր ստեղծած պետության մեջ… Մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունը և ենթագիտակցությունը ապապետական է… Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»,- սրանք նրա ելույթից ընդամենը որոշ տողեր են:
Սուրեն Սուրենյանցի հետ անդրադարձել ենք նրա այդ ելույթին և այլ հարցերի:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Անկախության հռչակագրի մասին այսօրվա հայտարարությունից հետո ամբողջ հասարակությունը փողոցում պետք է պահանջեր այդ դավաճան թափթփուկի հրաժարականը։ Պիտի պահանջենք, որ նա ասի՝ ինչով է առասպելական 3-րդ Հանրապետությունը։ Այս քաղաքական դիլետանտությանն ու ուրացմանը պետք է հստակ գնահատական տրվի։ ԽՍՀՄ իրավաքաղաքական բազայի պայմաններում Միացման կոնցեպտին այլընտրանք չկար։ Փաշինյանը խեղաթյուրում է պատմական փաստերը։ Ինքն առաջարկում է ապամոնտաժել պետությունը։ Եթե Անկախության հռչակագիրը անկախության մասին չէ, բա ի՞նչ է։ Նա ապալեգիտիմացնում է 3-րդ Հանրապետության հիմքերը։ Նրա ասածը միայն Արցախի մասին չէ, ավելի խորքային է։ Սա ուղղակի շարունակությունն է Ալիևի այն պնդումների, որ մենք եկվոր, քոչվոր ժողովուրդ ենք, և իրենք պետք է մեծահոգաբար որոշեն՝ ինչ սահմաններով պետություն մենք պետք է ունենանք։ Այս կարգի բան ես անգամ թշնամի պետությունների կողմից չեմ լսել։
- Նիկոլ Փաշինյանն այսօր իր արած հայտարարությունից րոպեներ անց պետք է ԱԱԾ-ի կողմից կալանավորվեր հենց Ազգային ժողովի դահլիճում։ Սա բացահայտ թշնամական հայտարարություն էր, կոնկրետ պետականության դեմ հայտարարություն էր մեր պետության կարևորագույն փաստաթղթի մասին, որն ընդունվել է բացարձակ կոնսենսուսով։ Այս փաստաթուղթը պետության լեգիտիմության ամրոցն է։ Եթե պետության ղեկավարը նման հայտարարություն է անում, նա կասկածի տակ է դնում պետության լեգիտիմությունը։
- Փաշինյանի «իրական Հայաստանը» պարտված Հայաստանն է։ «Իրական Հայաստան» բառակապակցության տակ ինքը քողարկում է իր ձախողված քաղաքականությունը, բայց իր իրական Հայաստանն Ալիևի կոշիկները լիզող, կզած Հայաստանն է։
- Ցայսօր Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար օրգանական կապը մեր Անկախության հռչակագրի, խորհրդանիշների հետ կասկածի տակ չի դրել։ Իր արածը վուլգար մատերիալիզմ է, երբ ինքն ուրացման մոդելով կասկածի տակ է դնում մեր ինստիտուցիոնալ հիշողությունն ու ներկան։ Ինքն իր լեզվով բացահայտում է Ալիևի հետ բանակցային գործընթացի մանրամասները։ Բոլոր նրա արտահայտությունները կոդավորված բացահայտում են ադրբեջանական ենթապետություն դառնալու հեռանկարը։ Նրա այսօրվա ելույթը դրա մասին էր։
- 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը միտումնավոր տապալեց մոբռեսուրսը և խրախուսեց իր ասած «ապապետական» կամավորությունը։ Բա ո՞վ էր տարօրինակ զեղումներով տեքստեր ասում ոգու զորության մասին, կոչեր անում, հեռախոսով լայվեր մտնում կենտրոնական հավաքակայանից, ասելով՝ վերցրեք կասկաները, բրոնեժիլետները, եկեք… Փաշինյանն ԱԺ-ում ունեցած իր այդ ելույթով շատ սիրուն նկարագրում է իր ապագա դատավճռի տարբեր դրվագներ։
- Դուք որևէ երկրի ղեկավար գիտե՞ք, որ իր հասարակության ընդվզմանը պատասխաներ վրեժի սպառնալիքով։
- ՀՀ նախկին 3 նախագահներից որևէ մեկը Սևրի դաշնագիրը չի ֆետիշացրել, որովհետև համարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն անհրաժեշտություն է։ Փաշինյանը 44-օրյա պատերազմից մի ամիս առաջ ֆետիշացրեց այն։ Էն գլխից Փաշինյանը «խուրդում» էր մեր պետությունը։ Որովհետև երբ պարգևն անտեղի է լինում, սասանում է պետության հեղինակությունը, ինչը տեղի ունեցավ Տավուշի արկածախնդրությունից հետո։
- Շիզոֆրենիայի և ուրացման զուգակցումն այդ մարդուն հասցրել է նրան, որ հիմա ինքը՝ Փաշինյանը, նույնիսկ նախապատերազմյան Փաշինյանի դեմ է պայքարում։ Նա իր ամբողջ կենսագրության ընթացքում է խրոնիկ ստախոս եղել։ Ուղղակի էն ժամանակ մի խմբագրություն է տուժել, կամ՝ անհատ մարդիկ են տուժել, այդ թվում՝ իր լրագրողները, հիմա՝ ողջ պետությունը։
- Ես վստահ պնդում եմ, որ Փաշինյանը Երևանում, ԱԺ շենքում սպասարկում է Իլհամ Ալիևի քաղաքական ծրագիրը։ Նա հայ ժողովրդին նախապատրաստում է պետության կործանման տեսլականին։
- Զենքի ֆետիշացումները, որ սրանք անդադար անում են, ընդհանրապես ռազմական բալանսի վրա չեն ազդում։ Մեզ մնալու է միայն այդ զենքի մասին իրենց տարածած աղմուկը։ Սպառազինության «ձեռքբերումը» մեզ բալանսի առումով ոչինչ չի տվել, բայց սրել է Ադրբեջանի ատամները։
- Էդ ո՞վ է սրբագործել բանակը։ 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո հետախուզության պետ Արշակ Կարապետյանը, եթե չեմ սխալվում, ազատվեց աշխատանքից։ Այսօր էսքան սպանություններ են լինում բանակում, մեկը պատասխան տվե՞լ է։ Նախկին որևէ իշխանության օրոք ես նման բարդակ բանակում չեմ հիշում։ Իսկ եթե մի բան լինում էր, քաղհասարակությունն այնպիսի աղմուկ էր բարձրացնում, որ պաշտոնանկություններ էին լինում։
- Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում երեկ ասում էր՝ իրենց երեխաներին տանում են, այլ երկրի քաղաքացիություն են վերցնում, որ բանակում չծառայեն։ Բարոյակա՞ն է նման բան ասել, երբ քո Գլխավոր շտաբի պետի երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն, այլ երկրի քաղաքացիներ են։ Առաջ մարդիկ քեֆ էին անում, իրենց երեխաներին բանակ էին ճանապարհում։ Ե՞րբ սկսեցին բանակից խուսափել, երբ որ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ամեն ինչ արեց բանակի հեղինակությունը փոշիացնելու համար, երբ ելակը դարձավ կարևոր բանակում, երբ սկսեց հետապնդել գեներալ Մանվել Գրիգորյանին, տարբեր զինվորականների… Հատուկ գռեհիկ շահարկողների համար ասեմ՝ իմացեք. երբ երկրապահը բարձրանում է դիրքեր, նրան սնունդ են տալիս։ Երբ հետ են գալիս, այդ սնունդն այլևս պիտանի չէ օգտագործման համար, ակտավորվում և թափվում է։ Մանվել Գրիգորյանը երկրի առաջին կոռուպցիոներների թվին չէր պատկանում։ Բայց ինչի՞ հենց եկավ, թիրախավորեց Մանվել Գրիգորյանին… Փաշինյանը՝ իր ՔՊ-ական պատգամավորներով, սարքեցին, տեսանյութեր նկարեցին տուշոնկաների մասին: Էդ ամբողջը նրա համար էր, որ կոտրի ներսի դիմադրության օջախները, պախարակի բանակը, հաղթող գեներալներին, զինվորականներին։
- Տարիներով Ռոբերտ Քոչարյանի նկարն էին տարածում Աֆրիկայից։ Հիմա Աննա Հակոբյանի Աֆրիկայում արածը դրանից շա՞տ է տարբերվում։
- Սա ոչ միայն ամենադավաճան, ուրացող, այլև 3-րդ Հանրապետության ամենակոռումպացված իշխանությունն է։ Փաշինյանը բոլորին պարգևավճար է տալիս, որովհետև ՔՊ-ն սոսնձելու ուրիշ միջոց ինքը չունի։
- Սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ Վազգենի հեռանալուց հետո Երկրապահը վերաֆորմատավորվեր, բայց քանի որ նրա գլխին կանգնեց խարիզմատիկ Մանվել Գրիգորյանը, այն պահպանվեց, չպառակտվեց, թեպետ փորձեր եղան։ Հիմա մարդիկ, ովքեր այդ խարիզման չունեն, ուզում են Մանվել Գրիգորյան, էլ չեմ ասում՝ Վազգեն Սարգսյան դառնալ։ Փոքր կալիբրի մարդիկ չեն կարող այդպիսին լինել (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է,- հեղ.)։ Երկրապահ, որպես այդպիսին, հիմա չկա։ Որովհետև եթե արժանապատիվ երկրապահ լիներ, իրենց հիմնադրման ակունքներում կանգնած Ալբերտ Բազեյանի հետ կապված խայտառակությունը չէր լինի։ Իր գլխին անպայման պիտի սարքեին, որովհետև իշխանության մոտ վախ կար, որ ազնիվ երկրապահները կմիավորվեն Բազեյանի շուրջ։
- Շատ ցինիկ, ինքնահավան, բայց վերջին օրերին փիսո դարձած Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ հարցնել՝ 6 տարի իշխանության ես, մի բան արե՞լ ես, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի։ Կամ մի անգամ Նիկոլին ասացի՞ր՝ մի բան անենք, իր կյանքի վերջին տարիները Վանոն հայրենիքում անցկացնի։ Դու Վանոյի կամ Վազգենի անունը տալու իրավունք ունե՞ս։ Անդրանիկ Քոչարյանը նույնքան սովորական քաղաքական գյադա է, ինչպես Գևորգ Պապոյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը… Իրենք՝ որպես հավաքական իշխանություն, հոկտեմբերի 27-ի հետ մի աֆիլյացիա ունեն՝ Նաիրի Հունանյանը։ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանի քաղաքական հոգեզավակն է։ Երկուսն էլ 3-րդ Հանրապետության գերեզմանափորներն են։ Հոկտեմբերի 27-ի մասին էնքան խոսեք, մինչև հայ ժողովուրդը ձեր քաղաքական առաջնորդին հասցնի իր հոգևոր հոր խուց։ Իսկ դա լինելու է։
- Այո՛, բոլորս ենք հիշում, որ Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի համար Ազգային ժողով մտնելու համար անցաթուղթ էր իջեցրել Անդրանիկ Քոչարյանի օգնականը՝ Անուշ Հարությունյանը, որն աշխատում էր ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունում:
- Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր Ալիևի առաջ ստրիպտիզ պարել, միայն թե առիթ ունենա մասնակցել COP29-ին։ Այն վիճակին է հասցրել Հայաստանը, որ Ալիևը անգամ ռեպուտացիոն ռիսկերն անտեսելով, մի քանի հայ ռազմագերու ազատ չարձակեց, որովհետև չունենք արժանապատիվ իշխանություն։ Էս մարդն էնքան դիլետանտ է, որ չի հասկանում՝ պարտվածի ու հաղթածի միջև ռազմավարական գործարք չի կնքվում։ Դրա համար Ալիևը Հայաստանի հետ ոչ թե բիսմարկյան մոդելով գործարք է առաջարկում, այլ կապիտուլյացիայի Վերսալյան մոդելը, որ մինչև վերջ նվաստացնի Հայաստանին։ Բայրամովը պարզ ակնարկում է՝ Հայաստանի առաջ դրել ենք զիջումների հերթական փաթեթը, կկատարի դրանք՝ մինչև տարվա վերջ կկնքենք խաղաղության պայմանագիր։ Մի գերու հարց չի կարողանում լուծել Փաշինյանը, Ալիևն ի՞նչ գործարքի պետք է գնա նրա հետ։
- Հրաշք պիտի լինի, որ Հայաստանն այս տարածքային ամբողջականության մեջ պահպանվի, որովհետև չկա Ադրբեջանին զսպող գործոն, իսկ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը։ Եթե մենք պնդենք մեր կեղծ ինքնիշխանությունը, ու ռուսներին ստիպենք իրանական ու թուրքական սահմանից հեռանալ, Թեհրանն ու Անկարան դա համարելու են ստատուս-քվոյի խախտում ու պահանջելու են սահմանազատում ու սահմանագծում։ Դա վերջը կլինի…
- Թրամփի հաղթանակը հայաստանյան հակառուսների քաղաքական պանիխիդան էր։ Չզարմանաք, որ այդ մարդիկ մի օր ասեն՝ միայն Պուտինին քծնելու տարբերակով կարող ենք մերձենալ Արևմուտքին։
- Թրամփը թքած ունի Փաշինյանի դեմոկրատական ստրիպտիզի վրա։ Մյուս կողմից՝ ռուսներն ուղղակի իր արցունքներին չեն վստահելու․ միայն խոստումները բավարար չեն լինելու, ու երաշխիքներ են ուզելու։ 2 տարբերակ ունի Փաշինյանը։ Եթե ռացիոնալ պետական գործիչ լիներ, կգնար Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, բայց նա իր իշխանությունը կպահի Ալիևի և Էրդողանի կոշիկները լիզելով՝ գնալով իր կենսագրության ամենամեծ արկածախնդրությանը։ Ներքին ձայնս դա է հուշում, որովհետև ռացիոնալիզմն ու Նիկոլ Փաշինյանը հակոտնյա կատեգորիաներ են։ Հիմա նա անտեր, խեղճ տղու իմիջ է խաղում, որ Էրդողանն իր գլուխը շոյի։
- Նիկոլ Փաշինյանը կտրել է որևէ կերպ ընտրվելու հույսը, և Ընտրական օրենսգրքում իշխանության ուզուրպացիայի մեխանիզմ է դրել։ Բայց այստեղ ես ևս ադրբեջանական պահանջի հետք եմ տեսնում։ Կարող է ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո տեսնել, որ իր քիմքին անհաճո ուժեր են անցնում Խորհրդարան, հարձակվի Հայաստանի վրա ու Նիկոլ Փաշինյանին դրդի արտակարգ դրություն հայտարարել ու չեղարկել ընտրությունների արդյունքները։ Բայց ինքը մի բան հաշվի չի առել, որ կարող է հասարակության կոկորդին հասած լինի, ու ընտրությունների չեղարկումը հասցնի հեղափոխության։ Նիկոլ Փաշինյանը հիմա հնարավոր հեղափոխական զարգացումներ է գեներացնում Հայաստանում։
- Ինքը շատ լավ հասկանում է, որ եկել է Պուտինի ոտքերի առաջ մատաղ լինելու պատմական փուլը։ Դրա համար Փաշինյանը հիմա ոչ այնքան ընտրությունների մասին է մտածում, որքան ճողոպրելու։ Փաշինյանն ու իր ողջ թիմը պետք է հայ ժողովրդի համար դառնան այն ամոթի պատը, որի վրա բոլորն Ալեն Սիմոնյանի սիրած զբաղմունքով պետք է զբաղվեն։ Որ պահին Նիկոլ Փաշինյանն իշխանությունից դուրս գա, նույն րոպեին այդ իշխանությունը փլվելու է։ ՔՊ-ն քաղաքական լուզերների ու թշվառների հավաքածու է։
- Աննա Հակոբյանի կերպարի պատճառով տասնամյակներ շարունակ հայ հասարակությունը կին ղեկավար չի ընտրելու։ Ես գիտեմ, որ մենք Հայաստանում շատ ինտելեկտուալ կանայք ունենք, բայց Աննա Հակոբյանի կերպարի պատճառով մենք առաջիկա երկու ցիկլում կին ղեկավար չենք ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում։