Կրկին ողբերգական դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 168.am-ի աղբյուրների համաձայն՝ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահճակալի եզրից կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել 52-ամյա ազատազրկված անձը:

Պատճառների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

Հասարակական կազմակերպություններ կային, որ 2018թ.-ից առաջ ամեն հացադուլի համար տիեզերական աղմուկ էին բարձրացնում: Բան չունե՞ն ասելու. Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի՝ իր ներկայիս պաշտոնին նշանակվելուց ի վեր՝ 1.5 տարվա ընթացքում, սա արդեն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության 10-րդ դեպքն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031