44-օրյա պատերազմին տեսել ենք Թուրքիայի հատուկջոկատայիններ ու զինվորներ, բայց այսօր դրական դինամիկա կա հայ-թուրքական հարաբերություններում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց Թուրքիայի նախագահի՝ վերջերս արած հայտարարությանը, որտեղ վերջինս, սպառնալով Իսրայելին, հայտարարել էր, որ «Թուրքիան ինչպես մտավ Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կմտնի Իսրայել»։

«Ես չէի ցանկանա անդրադառնալ նախորդող շրջանի ցավալի իրադարձություններին, բայց որպեսզի չստացվի, որ հարցը շրջանցում եմ կամ անարձագանք եմ թողնում, նախկինում էլ ենք ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, մեր հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ։ Եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմին նախորդեցին լայնածավալ ռազմական զորավարժություններն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները եղել են օդում՝ բառիս բուն իմաստով, և Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարքերը եղել են օդում։ Սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս