Կայացել է Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը

Կայացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Նիստի օրակարգային հարցերը ավագանու անդամների կողմից հաստատելուց առաջ Սևան համայնքի ղեկավարը ներկայացրել է  համայնքում ընթացող ծրագրերը և իրականացվող աշխատանքները:

Համայնքի ավագանին Սևան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 18-ի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-Ն որոշման մեջ կատարել է համապատասխան փոփոխություններ՝ ըստ ներկայացված տեղեկանք-հիմնավորման:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է  Սևան համայնքի՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2026-2028 թվականների տեղական գործողությունների ծրագիրը:

Հաստատվել են  նաև  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի մեկնարկային գները, Սևան համայնքի կողմից 2026 թվականի ապրիլ ամսին օտարված և օտարված գույքերի վերաբերյալ համայնքի գույքագրման փաստաթղթերում և ընթացիկ քարտեզներում կատարված փոփոխությունները:

Փողոցներ, նրբանցք, փակուղի են անվանակոչվել  Սևան համայնքի Գագարին, Զովաբեր բնակավայրերում, Սևան քաղաքում:

Մեկ այլ որոշմամբ Սևան համայնքի Վարսեր գյուղի «Ժպիտներ» մսուր-մանկապարտեզում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կբացվի նոր խումբ՝ պայմանավորված Վարսերում կրտսեր տարիքի երեխաների թվի ավելացմամբ:

Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված հարցերը զեկուցվել են  աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանի, Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Մարիանա Ռաֆայելյանի և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանի կողմից:

Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:

Հերթական նիստի ամփոփման ժամանակ համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձ է  կատարել  բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպմանը:

«Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N 97-Ա որոշմամբ մեկնարկել է Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը:

Աղբամուղները փակվելու են «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով և, ըստ անհրաժեշտության, շենքերի հարակից տարածքներում տեղադրվելու են թափոնամաններ՝ կազմակերպելով պատշաճ աղբահանություն:

Մինչ օրս աղբամուղները փակվել են շենքերի բնակիչների դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ բնակիչներն իրենց համաձայնությունն են ներկայացնում նաև գործընթացի կազմակերպման համար:

Առաջիկայում գործընթացը նոր փուլ է մտնելու, և համայնքի կողմից իրականացվելու է բոլոր աղբամուղների փակման գործընթացը, որը նպաստելու է աղբահանության որակի բարելավմանը, շենքերի տարածքում հիգիենիկ իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև նոր մշակույթի ձևավորմանը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031