Մսագնդիկներով դդմապուր
Բաղադրիչները
- 450 գ դդում
- 400 գ մսի խճողակ (տավարի ու խոզի միս)
- 200 գ կարմիր ոսպ
- 400 գ պահածոյացված լոլիկ սեփական հյութի մեջ
- 4 պճեղ սխտոր
- 130 գ գլուխ սոխ
- 1 հատ ձու
- 20 գ ալյուր
- 50 մլ բուսական յուղ
- աղ, աղացած սև պղպեղ, աղացած կարմիր կծու պղպեղ
- 1 թ.գ. խնկածաղիկ (майоран)
- 15 գ թարմ սամիթ
- 1,6 լ արգանակ
Արգանակի համար
- 300 գ ոսկորով միս
- 2 լ ջուր
Պատրաստման եղանակը
Արգանակի համար ոսկորով միսը դրեք կաթսայի մեջ, վրան լցրեք 2 լ ջուրը, կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք, միջին ուժգնության կրակի վրա 1,5 ժամ եփեք: Պատրաստի արգանակի միջից միսը հանեք, արգանակը հովացրեք:
Սոխն ու սխտորը մաքրեք: Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք: Երկու պճեղ սխտորը դանակով մանրացրեք:
Դդումը մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք 30 մլ բուսական յուղը, ավելացրեք կտրտած սոխի կեսը և մանրացրած սխտորը:
Սոխն ու սխտորը 5-7 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ավելացրեք կտրտած դդումը: Դդումը սոխի ու սխտորի հետ 5-7 րոպե տապակեք: Ավելացրեք ոսպը: Վրան լցրեք արգանակը: Ապուրը միջին ուժգնության կրակի վրա 10 րոպե եփեք:
Մնացած 2 պճեղ սխտորը ճզմեք: Մսագնդիկների համար մսի խճողակին ավելացրեք կտրտած սոխի կեսը, ճզմած սխտորը, ալյուրը, ձուն, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք:
Մսի խճողակից միջին չափի գնդիկներ պատրաստեք:
Թավայի մեջ տաքացրեք մնացած բուսական յուղը, մոտ 4 րոպե տապակեք մսագնդիկները մինչև բոլոր կողմերից կարմրելը:
Լոլիկները մանր կտրատեք և իր հյութի հետ միասին լցրեք ապուրի մեջ:
Հետո ապուրին ավելացրեք մսագնդիկներն ու խնկածաղիկը:
Ապուրը միջին ուժգնության կրակի վրա 10 րոպե եփեք: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացրեք աղը: Ցանկության դեպքում ավելացրեք կարմիր կծու պղպեղը: Ապուրի տակն անջատեք, թողեք 10 րոպե:
Մանր կտրատեք սամիթը: Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան ավելացրեք կտրտած սամիթն ու մատուցեք: