Բաժիններ՝

Բազուկով կոտլետներ՝ շվեդական ձևով

Բաղադրիչները

  • 500 գ մսի խճողակ (ցանկացած տեսակի միս)
  • 150 գ բազուկ
  • 1 հատ ձու
  • 1 գլուխ սոխ
  • 0,75 բաժակ մանրացրած չորահաց
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Բազուկը եփեք մինչև փափկելը:

Սոխը խորանարդաձև կտրատեք ու լցրեք բուսական յուղով թավայի մեջ: Տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Կարդացեք նաև

Եփած բազուկը մաքրեք, խոշոր քերիչով քերեք:

Մեծ թասի մեջ լցրեք մսի խճողակը, քերած բազուկը, տապակած սոխն ու ձուն: Ավելացրեք նաև 3 ճ.գ. մանրացրած չորահաց: Աղ ու պղպեղ արեք: Լավ խառնեք:

Մնացած չորահացը լցրեք տափակ ափսեի մեջ: Մսի խճողակից կոտլետներ պատրաստեք, թաթախեք չորահացի մեջ:

Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, դրեք կրակին: Տաք թավայի մեջ տեղադրեք կոտլետներն ու երկու կողմից տապակեք մինչև պատրաստ լինելը (յուրաքանչյուր կողմը՝ մոտ 4 րոպե):

Մատուցեք տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս