
Կրեմ-կարամել

Բաղադրիչներ՝
- 1/4 բաժակ շաքարավազ
- 2 բաժակ կաթ
- 3 հատ խոշոր ձու
- 3 հատ խոշոր ձվի դեղնուց
- վանիլին
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ խառնեք շաքարավազի կեսն ու 4 ճ.գ. ջուր: Դրեք թույլ կրակին ու հալեցրեք շաքարը մինչև ոսկեգույն կարամել ստանալը: Անընդհատ պտտեք կաթսան, որպեսզի միջի զանգվածը չայրվի: Կարամելը լցրեք 6 ֆորմաների մեջ:
Կաթով կաթսայի մեջ լցրեք վանիլինը: Դրեք կրակին ու անընդհատ խառնեք, բայց թույլ մի տվեք որ կաթը եռա: Ձվերը ձվի դեղնուցների հետ միքսերով լավ հարեք: Շարունակեք հարել՝ աստիճանաբար բարակ շիթով ավելացնելով կաթը մինչև ձվակաթնային զանգվածը սկսի խտանալ:
180 աստիճան ցելսիուս տաքությամբ միացրեք ջեռոցը: Կարամելով ֆորմաները տեղադրեք մեծ ֆորմայի մեջ: Կրեմը լցրեք կարամելով փոքրիկ ֆորմաների մեջ ու 15 րոպեով թողեք մնա:
Մեծ ֆորմայի մեջ սառը ջուր լցրեք մինչև փոքր ֆորմաների 2/3 բարձրությունը: Զգուշորեն տեղադրեք ջեռոցում և 45-60 րոպե պատրաստեք: Ֆորմաները հանեք ջեռոցից, հովացրեք ու տեղադրեք սառնարանում:
Կարամելը դանակի ծայրով առանձնացրեք ֆորմաներից ու ափսեի մեջ շրջեք այնպես, որ կարամելի սոուսը վերից վար ծորի տապակած կրեմի ծայրերով: