Բաժիններ՝

«Պանֆորտե»

Բաղադրիչները

  • 50 գ պնդուկ
  • 50 գ ընկույզ կամ նուշ
  • 100 գ թզի չիր
  • 100 գ ծիրանաչիր
  • 100 գ ալյուր
  • 2 թ.գ. կակաոյի փոշի
  • 1 թ.գ. աղացած դարչին
  • 1 թ.գ. մշկընկույզ (мускатный орех)
  • կես թեյի գդալ գինձ (кориандр)
  • կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ
  • 1 պտղունց աղացած սպիտակ պղպեղ
  • 20 գ շաքարի փոշի՝ մատուցելու համար

Սիրոպի համար

  • 100 մլ մեղր
  • 80 գ շաքարավազ
  • 1 ճ.գ. ջուր

Պատրաստման եղանակը

Սիրոպը պատրաստելու համար կաթսայի մեջ խառնեք մեղրը, շաքարավազն ու ջուրը: Թույլ կրակի վրա տաքացրեք, 2-3 րոպե եռացրեք:

Կարդացեք նաև

Ստացված զանգվածը փրփրելու է, ուստի անհրաժեշտ է անընդհատ խառնել այն: Հանեք կրակից ու հովացրեք մինչև սենյակային ջերմաստիճան:

Խորը պնակի մեջ լցրեք ընկուզեղենը, ավելացրեք համեմունքները՝ մշկընկույզը, կոճապղպեղը, դարչինը, գինձը և սպիտակ պղպեղը:

Չրերը խոշոր կտրատեք ու լցրեք ընկուզեղենով պնակի մեջ:

Նույն պնակի մեջ ավելացրեք ալյուրն ու կակաոյի փոշին: Լավ խառնեք:

Ընկուզեղենով ու չրերով պնակի մեջ լցրեք սիրոպն ու լավ խառնեք:

Տապակը պատեք կերակրի թաղանթով, վրան կարագ քսեք. մեջը լցրեք ստացված զանգվածն ու թաց ձեռքերով հարթեցրեք:

Տապակը 30 րոպեով տեղադրեք 150 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Փայլաթիթեղով հանեք ջեռոցից ու հովացրեք:

Կարկանդակի վրա շաքարի փոշի ցանեք, կտրտեք ու մատուցեք:

«Պանֆորտեն» կարելի է նաև նախապես պատրաստել, փաթաթել այն կերակրի թաղանթի մեջ ու սառնարանում մինչև 6 ամիս պահել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս