
Չորահացով աղցան

Բաղադրիչները՝
- ծովախեցգետնի ձողիկներ- 240 գ
- պինդ պանիր- 300 գ
- ձու- 4 հատ
- չորահաց- 100 գ
- սխտոր- 2-3 պճեղ
- կես կիտրոնի հյութ
- մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք:
Ձվերը խաշեք, մաքրեք, հովացրեք, խորանարդաձև կտրատեք:
Պինդ պանիրը խոշոր քերիչով անցկացրեք:
Սխտորը մաքրեք ու ճզմեք:
Չորահացը լցրեք մեծ պնակի մեջ, ավելացրեք աղցանի բոլոր մյուս բաղադրիչները, վրան լցրեք կիտրոնի հյութն ու մայոնեզը: Լավ խառնեք: Մատուցեք: