Բաժիններ՝

Բանանային սուֆլե

Բաղադրիչներ

  • 1 հատ բանան
  • 2 հատ ձու
  • 40 գ շաքարավազ
  • 1 թ.գ. կարագ
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Հրադիմացկուն բաժակի մեջ ջուրն ու շաքարավազը խառնեք իրար, դրեք կրակին, եռացրեք մոտ 1 րոպե, մի փոքր հովացրեք:

Բանանը մաքրեք, կտրտեք, լցրեք բլենդերի մեջ:

Կարդացեք նաև

Բանանի վրա լցրեք շաքարաջուրը: Հարեք մինչև միատարր զանգված ստանալը:

Ստացված բանանային զանգվածը լցրեք պնակի մեջ:

Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացրեք: Դեղնուցները պետք չեն գալու:

Սպիտակուցը աղի հետ հարեք մինչև խիտ փրփուր ստանալը:

Հարած սպիտակուցը լցրեք բանանային զանգվածի վրա, լավ խառնեք:

Սուֆլեի կերամիկական ֆորմաները պատեք կարագով, հատակին շաքարավազ ցանեք:

Բանանասերուցքային զանգվածը լցրեք ֆորմաների մեջ՝ զբաղեցնելով դրանց 3/4 մասը:

Ֆորմաները 15 րոպեով տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում:

Հանեք ջեռոցից և անմիջապես մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս