Բաժիններ՝

Հավի մսով ու պանրով լցոնած շամպինյոններ

Բաղադրիչներ՝

  • խոշոր շամպինյոն- 10 հատ
  • հավի փափկամիս- 150 գ
  • գլուխ սոխ- 1 հատ
  • գազար- 1 հատ
  • պինդ պանիր- 50 գ
  • թարմ սամիթ
  • սխտոր- 1 պճեղ
  • արևածաղկի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Շամպինյոնների ոտիկները հեռացրեք. դրանք պետք չեն գալու: Սնկերի գլխիկները դանակով փորեք, այնպես որ՝ բաժակներ ստացվեն:

Շամպինյոններից առանձնացրած պտղամիսը մանր կտրատեք: Հավի փափկամիսն էլ շատ մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Սոխն ու գազարը մաքրեք: Սոխը մանր կտրատեք, իսկ գազարն անցկացրեք մանր քերիչի միջով:

Թավայի մեջ տաքացրեք ձեթը, ավելացրեք սոխը, գազարն ու հավի միսը: 2-3 րոպե տապակեք ուժեղ կրակի վրա, ապա ավելացրեք մանրացրած սունկը: Եվս 3-4 րոպե ուժեղ կրակի վրա տապակեք:

Ստացված զանգվածը թավայից լցրեք պնակի մեջ, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը: Խառնեք:

Շամպինյոնի գլխիկները տեղադրեք տապակի մեջ, լցոնեք ստացած զանգվածով:

Պանիրը մանր քերիչով անցկացրեք: Սամիթը մանր կտրատեք:

Պանիրով շամպինյոնների վրա բուրգ արեք, վրան լցրեք մանրացրած սամիթը:

Սնկերը տեղադրեք նախապես 180 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում: 30 րոպեից պատրաստ կլինեն:

Մատուցեք տաք կամ գոլ վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս