Կաղամբով աղցան՝ գերմանական ձևով
Բաղադրիչներ`
- 1 փոքր գլուխ կաղամբ
- աղ
Համեմելու համար
- 3 ճ.գ. բուսական յուղ
- 1 ճ.գ. խնձորի քացախ
- 1/2 թ.գ. շաքարավազ
- 1 թ.գ. ծովաբողկ (хрен)
- 1 թ.գ. մանանեխ
- չաման՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաղամբը հնարավորինս բարակ շերտերով կտրատեք: Աղ արեք, ձեռքերով տրորեք, կես ժամ թողեք: Եթե հեղուկ դուրս գա, թափեք այն:
Պատրաստեք համեմունքը: Շաքարավազը, ծովաբողկը, մանանեխը, բուսական յուղն ու չամանը խառնեք մինչև էմուլսիայանման զանգված ստանալը:
Ստացված զանգվածով համեմեք աղցանը: Թողեք մի փոքր մնա ու մատուցեք: