Ձվածեղ «Պուլյար»
Բաղադրիչները՝
- 5 ձու
- 2 ճ/գ կաթ կամ սերուցք
- 1 թ/գ կարագ
- աղ
Պատրաստման եղանակը
Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացրեք:
Դեղնուցների վրա մի պտղունց աղ արեք: Ավելացրեք կաթը կամ սերուցքը, խառնեք:
Սպիտակուցները մի պտղունց աղի հետ միքսերով հարեք մինչև փրփրելը:
Կարագով թավան դրեք միջին ուժգնության կրակին:
Ձվի դեղնուցը լցրեք թավայի մեջ, թավայի ողջ մակերեսով հավասարաչափ բաշխեք:
Մեկ րոպե հետո դեղնուցի վրա լցրեք հարած սպիտակուցը: Թավայի կափարիչը ծածկեք և միջին ուժգնության կրակի վրա 7 րոպե տապակեք՝ մինչև սպիտակուցի պատրաստ լինելը:
Պատրաստի ձվածեղը դրեք մեծ ափսեի մեջ: Ձվածեղը կիսեք: Մի կեսը մյուսի վրա այնպես տեղադրեք, որ սպիտակուցները մնան մեջտեղում: Մատուցեք: