
Հավի մսով ու սնկով ֆրիկասե

Բաղադրիչները՝
- 150 գ հավի փափկամիս
- 100 գ շամպինյոն
- 100մլ 12 տոկոսանոց սերուցք
- 20գ կարագ
- 40 գ պինդ պանիր
- 20 գ ալյուր
- աղ, աղացած սև պղպեղ, աղացած մշկընկույզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը տաշեղաձև կտրատեք:
Թավան տաքացրեք միջին ուժգնության կրակի վրա, նրա մեջ հալեցրեք կարագը:
Շամպինյոնը խոշոր կտորներով կտրատեք:
Հավի փափկամիսը թաթախեք ալյուրի մեջ ու տեղադրեք կարագով թավայի մեջ: Բոլոր կողմերից մոտ 1,5-2 րոպե տապակեք հավի միսը մինչև թույլ ոսկեգույն երանգ ստանալը:
Թավայի մեջ ավելացրեք կտրտած սնկերը:
Հավի միսն ու սունկն իրար հետ 1,5-2 րոպե տապակեք, ավելացրեք աղը, աղացած սև պղպեղն ու աղացած մշկընկույզը:
Ավելացրեք սերուցքը:
Սերուցքով հավի միսը թողեք շատ թույլ կրակի վրա մոտ 10 րոպե մինչև սերուցքը խտանա:
Պանիրը մանր քերիչով անցկացրեք:
Եփելու վերջում ավելացրեք քերած պանիրը, հանեք կրակից ու խառնեք:
Մատուցեք: