Բաժիններ՝

Դդումով ու չամիչով շոգեխաշած հավ

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 6 հատ հավի բուդ
  • 530 գ դդում
  • 55 գ չամիչ
  • 1 գլուխ սոխ
  • 50 գ տոմատի մածուկ
  • կես թեյի գդալ աղ
  • կես թեյի գդալ աղացած կարմիր պղպեղ
  • կես թեյի գդալ աղացած սև պղպեղ
  • կես թեյի գդալ աղացած դարչին
  • կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ
  • 3 չորացրած մեխակի կոկոն
  • 2 ճ/գ բուսական յուղ
  • 350 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Հավի բդիկները լվացեք ու չորացրեք: Լվացեք նաև չամիչը: Դդումն ու սոխը մաքրեք: Դդումը միջին չափի կտորներով կտրատեք, իսկ սոխը՝ մանր խորանարդների ձևով:

Հավը բուսական յուղով տապակեք երկու կողներից։ Ավելացրեք սոխը, ժամանակ առ ժամանակ խառնելով՝ ևս 7 րոպե տապակեք:

Կարդացեք նաև

Ավելացրեք նաև դդումը, և շարունակեք 10 րոպե տապակել:

Այնուհետև ավելացրեք տոմատի մածուկը: Խառնեք ու ևս 2 րոպե տապակեք:

Ավելացրեք չամիչը, մեխակը, աղացած կոճապղպեղը, դարչինն ու աղացած կարմիր պղպեղը:

Եվս մեկ անգամ խառնեք, լցրեք ջուրն ու թավայի պարունակությունը եռացրեք: Ավելացրեք աղն ու աղացած սև պղպեղը:

Կրակը թուլացրեք ու 30-35 րոպե շոգեխաշեք մինչև հավի պատրաստ լինելը:

Մատուցեք տաք վիճակում՝ որպես առանձին ուտեստ կամ էլ այն լրացրեք խավարտով՝ ըստ ձեր ճաշակի:

Տեսանյութեր

Լրահոս