Բաժիններ՝

Լավաշով, պանրով ու հավով ուտեստ

Բաղադրիչները՝ 

  • 200 գ հավի կրծքամիս (առանց ոսկորի)
  • 200 գ սերուցքային հալած պանիր
  • 2 հատ բարակ լավաշ
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • 1 փունջ մաղադանոսի տերևներ
  • բուսական յուղ՝ տապակելու համար
  • աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը աղաջրի մեջ եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 30 րոպե եռալուց հետո:

Պատրաստի միսը թելիկների վերածեք ու մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Հավի մսին ավելացրեք պանիրը, մայոնեզն ու մաղադանոսի մանր կտրտած տերևները, լավ խառնեք:

Լավաշներից մեկը փռեք, վրան քսեք ստացված պանրային միջուկն ու հավասար տարածեք, ծայրերից 3 սմ չափով ազատ թողեք ու վրան միայն մայոնեզ քսեք: Լավաշը փաթաթեք, վերածեք ռուլետի: Նույն գործողությունը կրկնեք երկրորդ լավաշի հետ: 30 րոպե թողեք մնան:

Ռուլետները 2 սմ հաստությամբ կտրատեք ու բուսական յուղի մեջ երկու կողմից տապակեք:

Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031