Բաժիններ՝

Վարունգով աղցան՝ նավակներ

Բաղադրիչները՝

  • 2 հատ վարունգ
  • 2 հատ ծովախեցգետնի ձողիկներ
  • 1 հատ ձու
  • 2 ճ.գ. պահածոյացված եգիպտացորեն
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Վարունգները լվացեք, ձուն խաշեք ու մաքրեք:

Վարունգները կիսեք, փոքր գդալով միջուկը հեռացրեք, վարունգից խորը նավակներ ստացեք:

Կարդացեք նաև

Մանր կտրատեք ծովախեցգետնի ձողիկները, վարունգի միջուկը, ձուն: Լցրեք մի մեծ պնակի մեջ:

Մի պտղունց աղ ու աղացած սև պղպեղ արեք, ավելացրեք մայոնեզն ու խառնեք:

Վարունգից նավակները լցոնեք ստացված միջուկով, զարդարեք կանաչիով ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս