
Մարինացված վարունգ՝ ջեռոցում

Բաղադրիչներ՝
- 500գ վարունգ
- 220 գ գլուխ սոխ
- 400 գ շաքարավազ
- 200 մլ 6 տոկոսանոց քացախ
- 2 թ.գ. աղ
- 1 թ.գ. մանանեխի սերմեր
- 1/2 թ.գ. աղացած քրքում
Պատրաստման եղանակը
Վարունգը բարակ օղակների ձևով կտրատեք: Սոխը մաքրեք, կիսաօղակաձև կտրատեք:
Վարունգը, սոխը, աղը, մանանեխի սերմերը, քրքումը, շաքարավազը և քացախը լցրեք խորը տապակի մեջ: Խառնեք:
Տապակը 3 րոպեով տեղադրեք ջեռոցում՝ ամենաբարձր ջերմաստիճանի վրա: Հանեք ջեռոցից ու խառնեք: Հետո էլի 4 րոպեով տեղադրեք նույն ջերմաստիճանի ջեռոցում:
Մարինացված վարունգները հանեք ջեռոցից, լցրեք բանկայի մեջ, հովացրեք ու տեղադրեք սառնարանում:
Սառնարանից հանեք ու մատուցեք: