Կանաչիով ու սերուցքով ձու
                                    Բաղադրիչներ`
- 2 հատ ձու
 - 2 ճյուղ կանաչ սոխ
 - 1-2 ճյուղ մաղադանոս
 - 1-2 ճյուղ համեմ
 - 4 ճ.գ. սերուցք (20 տոկոս յուղայնությամբ)
 - աղ
 - աղացած սև պղպեղ
 - 1 թ.գ. կարագ
 
Պատրաստման եղանակը`
Ուտեստը պատրաստելու համար կարող եք օգտագործել կոկոտամաններ կամ ջերմադիմացկուն փոքր կերամիկական ֆորմաներ:
Կաթսայի մեջ 2 լ ջուր լցրեք, դրեք կրակին, եռացրեք:
Համեմի ու մաղադանոսի ցողուններն առանձնացրեք (տերևները հետո են պետք գալու): Կանաչ սոխը, համեմի ու մաղադանոսի ցողունները լվացեք ու փոքր կտորներով կտրատեք:
Լցրեք եռացող ջրի մեջ ու թույլ կրակի վրա 3-4 րոպե եփեք: Ջուրը քամեք:
Ֆորմաները կամ կոկոտամանները պատեք կարագով: Եփած կանաչին ու սոխը լցրեք ֆորմաների մեջ, մի փոքր աղ արեք:
Յուրաքանչյուր ֆորմայի մեջ մեկ ձու ջարդեք:
Ձվերի վրա 2-ական ճ. գդալ սերուցք լցրեք:
Մաղադանոսի ու համեմի տերևները մանր կտրատեք: Լցրեք սերուցքի վրա: Աղ ու պղպեղ արեք:
Ֆորմաները տեղադրեք խորը տապակի մեջ, տապակի մեջ ջուր լցրեք այնքան, որպեսզի ֆորմաների կեսը ծածկի:
Տապակը 10-15 րոպեով տեղադրեք 170-180 աստիճան տաքության ջեռոցում: 10 րոպե թողնելու դեպքում դեղնուցը մի փոքր ջրիկ է ստացվում, 15-ի դեպքում՝ ավելի պինդ: Հետևեք ընթացքին, որպեսզի տապակը դուր հանելու պահը բաց չթողնեք:
Ուտեստը մատուցեք կոկոտամանների կամ ֆորմաների մեջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    