Մսի խճողակով ու բրնձով ապուր
                                    Բաղադրիչները՝
- 300 գ տավարի մսի խճողակ
 - 200 գ պահածոյացված լոլիկ (կտրտած)՝ սեփական հյութի մեջ
 - 80 գ բրինձ
 - 120 գ գլուխ սոխ
 - 3 պճեղ սխտոր
 - 30 գ տոմատի մածուկ
 - 40 մլ բուսական յուղ
 - 1 թ.գ. խմելի-սունելի
 - աղացած կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
 - 25 գ մաղադանոս
 - 1,5 լ ջուր
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրեք, խորանարդաձև կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, լցրեք կտրտած սոխն ու 5 րոպե տապակեք՝ մինչև սոխի փափկելը:
Կաթսայի մեջ ավելացրեք մսի խճողակը: Միջին ուժգնության կրակի վրա 5-7 րոպե խառնելով տապակեք խճողակն ու սոխը: Ավելացրեք կես թեյի գդալ խմելի-սունելին և 30 վայրկյան տապակեք:
Ապա ավելացրեք պահածոյացված լոլիկը՝ սեփական հյութի մեջ ու տոմատի մածուկը: Խառնեք և 1-2 րոպե տապակեք:
Բրինձը մի քանի անգամ լվացեք ու ավելացրեք կաթսայի պարունակությանը: Վրան եռացրած ջուր լցրեք: Աղ արեք: Միջին ուժգնության կրակի վրա մոտ 20 րոպե եփեք մինչև բրնձի պատրաստ լինելը:
Ավելացրեք աղացած սև պղպեղը, մնացած կես գդալ խմելի-սունելին և ցանկության դեպքում՝ աղացած կծու պղպեղը:
Սխտորը մաքրեք, ճզմեք ու ավելացրեք ապուրին:
Մաղադանոսը մանր կտրատեք, ավելացրեք ապուրին: Կարող եք մի քիչ կտրտած մաղադանոս թողնել մատուցելու համար: Խառնեք ապուրն ու կրակն անմիջապես անջատեք: Կաթսան ծածկեք կափարիչով, 10 րոպե թողեք:
Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կտրտած մաղադանոսն ու մատուցեք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    