
Լորի ձուն՝ շոտլանդական ձևով

Բաղադրիչները՝
- 7 հատ լորի ձու
- 200 գ հավի մսի խճողակ
- 10 գ մաղադանոսի տերևներ
- 1/4 բաժակ ալյուր
- 1/2 բաժակ աղացած չորահաց
- 1 հատ հավի ձու
- աղ
- հավի համեմունք
- աղացած սև պղպեղ
- 1 լ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Լորի ձվերը եփեք, թողեք սառչեն ու մաքրեք:
Հավի մսի խճողակը համեմեք հավի մսի համեմունքով, աղացած սև պղպեղով ու աղով: Ավելացրեք մաղադանոսի կտրտած տերևները:
Վերցրեք 50 գ մսի խճողակ ու տափակացրեք: Կենտրոնում դրեք լորի եփած ձուն ու այն ամբողջությամբ ծածկեք մսով՝ գնդիկ ստանալով:
Գնդիկը գլորեք ալյուրի, ապա հարած հավի ձվի, հետո աղացած չորահացի մեջ:
Գնդիկները 30 րոպեով տեղադրեք սառնարանում:Բուսական յուղը լցրեք խորը թավայի մեջ ու գնդիկները միջին ուժգնության կրակի վրա 1,5-2 րոպե տապակեք:
Ոսկեգույն դարձած գնդիկները դրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք: