Բաժիններ՝

Թթու վարունգով ու ձվով բուտերբրոդներ

Բաղադրիչները

  • կես հաց (բագետ)
  • 2 հատ ձու
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 հատ թթու վարունգ
  • 3 ճյուղ թարմ սամիթ
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ձուն եփեք (եռալուց հետո՝ 10 րոպե):

Սոխը մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Բուսական յուղի մեջ տապակեք կտրտած սոխը մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Մանր կտրատեք սամիթը:

Կես բագետը 1,5-2 սմ հաստությամբ կտրատեք:

Չոր թավայի մեջ երկու կողմից հացի կտորները տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:

Սխտորը մաքրեք, կիսեք, ներսի կողմից դանակով ցանց արեք, որպեսզի հյութը դուրս գա: Քսեք հացի կտորների վրա:

Հովացած ձվերը մաքրեք ու մանր կտրատեք:

Ձուն, սոխն ու սամիթը լցրեք պնակի մեջ: Ավելացրեք մայոնեզը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք:

Վարունգն օղակաձև կտրատեք:

Հացի կտորների վրա քսեք ձվային խառնուրդը, վրան դրեք վարունգի օղակները: Մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս