
Կարտոֆիլ «Բուլանժեր»

Բաղադրիչներ՝
- 1 կգ մաքրած կարտոֆիլ
- 3 հատ միջին գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 50-70 գ կարագ
- 400 մլ հավի արգանակ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրեք, բարակ կիսաօղակների ձևով կտրատեք:
Տապակի մեջ 50 գ կարագ դրեք, ավելացրեք սոխն ու 5 րոպե տապակեք: Եթե տապակը հարմար չէ, կարող եք թավայի մեջ տապակել:
Սխտորը մաքրեք, մանր կտրատեք:
Մանրացրած սխտորը ավելացրեք սոխին, ևս 5 րոպե տապակեք: Սոխը պետք է թափանցիկ դառնա, պետք չէ թողնել մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Կարտոֆիլը բարակ օղակների ձևով կտրատեք:
Ջեռոցը 200 աստիճան ցելսիուս տաքությամբ միացրեք: Տապակած սոխը երկու մասի բաժանեք, մի մասը լցրեք տապակի մեջ, հավասարաչափ բաշխեք հատակին:
Սոխի վրա շարեք կտրտած կարտոֆիլի կեսը, աղ ու պղպեղ արեք: Ապա լցրեք սոխի մյուս կեսը, վրան շարեք կարտոֆիլի մնացած մասը: Կրկին աղ ու պղպեղ արեք:
Սոխով կարտոֆիլի վրա լցրեք հավի արգանակը, բայց այնպես, որ կարտոֆիլի վերին շերտը չծածկի:
Կարտոֆիլի վրա կարագի կտորներ շարեք ու տապակը տեղադրեք ջեռոցում: 45 րոպե տապակեք 200 աստիճան ցելսիուսի պայմաններում, հետո իջեցրեք 180 աստիճանի և ևս 45 րոպե տապակեք:Եթե կարտոֆիլի վերին շերտը արագ կարմրի, տապակը մի փոքր ներքև տեղադրեք: