Բաժիններ՝

Մանդարիններով մուալե

Բաղադրիչները՝

  • 2 հատ մանդարին
  • 100 գ նուշ կամ նուշի ալյուր
  • 50 գ ցորենի ալյուր
  • 3 հատ ձու
  • 100 գ կարագ
  • 100 գ շաքարի փոշի
  • 0,3 թ.գ. փխրեցուցիչ
  • կարագ՝ ֆորմաներին քսելու համար

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցրեք, օրինակ՝ դնելով միջին ուժգնության ջերմաստիճանի ջեռոցում:

Ձվերը հարեք մինչև միատարր զանգված ստանալը:

Կարդացեք նաև

Շաքարի փոշին մաղեք պնակի մեջ, որպեսզի գնդիկներ չմնան:

Նույն պնակի մեջ մաղեք ալյուրը: Ավելացրեք փխրեցուցիչը և նուշի ալյուրը:

Մանդարինների կեղևից մոտ կես թեյի գդալի չափով աղացեք ու խառնեք ալյուրին:

Ալյուրի զանգվածին խառնեք ձվի զանգվածն ու խառնեք: Ստացվածը խառնեք կարագի հետ: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը: Խմորը պատրաստ է:

Պատրաստեք ֆորմաները: Մանդարիններն ընտրեք ձեր ֆորմաների չափով:

Մանդարինները լվացեք, չորացրեք, վերևի մասը կտրեք ու օղակաձև կտրատեք՝ յուրաքանչյուր մանդարինից 3 օղակ ստանալով:

Ֆորմաները պատեք կարագով ու մանդարինի օղակները տեղադրեք դրանց մեջ:

Մանդարինների վրա լցրեք խմորը՝ ֆորմաների մոտ 2/3 բարձրությամբ:

Ֆորմաները մոտ 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Մատուցելիս մուալեն շրջեք, որպեսզի մանդարինները երևան:

Տեսանյութեր

Լրահոս