Սխտորով ապուր՝ չեխական ձևով
Բաղադրիչներ՝
- խոզի միս- 400 գ
- ջուր- 1,5 լ
- կարտոֆիլ- 3 հատ
- սոխ- 1 գլուխ
- սխտոր- 3 պճեղ
- ձու- 1 հատ
- դափնու տերև- 1 հատ
- աշորայի հաց- 1-2 կտոր
- աղ
- աղացած սև պղպեղ
- բուսական յուղ՝ տապակելու համար
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Միսը լվացեք, դրեք կաթսայի մեջ, վրան 1,5 լիտր ջուր լցրեք, դրեք կրակին: Երբ եռա, փրփուրը հեռացրեք, ավելացրեք դափնու տերևը: Միսը թույլ կրակի վրա, փակ կափարիչով եփեք մինչև պատրաստ լինելը: Թողեք հովանա: Դափնետերևը հեռացրեք:
Կարտոֆիլը մաքրեք, խորանարդաձև կտրատեք:
Սոխը կտրատեք, խորանարդաձև կտրատեք: Սխտորը մաքրեք:
Պատրաստեք չորահացերը՝ ապուրի հետ մատուցելու համար: Հացը փոքր կտորներով կտրատեք, լցրեք չոր թավայի մեջ ու 4-5 րոպե տապակեք:
Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, ավելացրեք կտրտած սոխն ու տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Աղ ու պղպեղ արեք:
Սխտորը ճզմեք, ավելացրեք սոխին, ևս 1 րոպե տապակեք մինչև սխտորի վառ արտահայտված հոտը զգաք:
Ձուն ջարդեք պնակի մեջ, պատառաքաղով խառնեք:
Կտրտած կարտոֆիլը լցրեք դատարկ կաթսայի մեջ: Վրան լցրեք արդեն հովացած արգանակը: Միսը կտրտեք, ավելացրեք կարտոֆիլով արգանակին: Ապուրը եփեք մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը: Ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:
Ապուրին ավելացրեք տապակած սոխն ու սխտորը:
Բարակ շիթով լցրեք հարած ձուն: Ձուն միանգամից սպիտակ թելիկների կվերածվի: Ավելացրեք մանր կտրտած մաղադանոսը, հասցրեք եռման աստիճանի ու հանեք կրակի վրայից:
Մատուցեք չորահացի հետ միասին: