
Սպիտակ շոկոլադով կրեմ

Բաղադրիչները
2 բաժնի համար
- 440 գ սպիտակ շոկոլադ
- 250 գ սերուցք (30-36%)
- 6 հատ ձվի դեղնուց
- 100 գ աղի պիստակ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը մանր կտրատեք:
Սերուցքը 80-90 աստիճան ցելսիուս տաքացրեք ու բարակ շիթով լցրեք դեղնուցների վրա, հարեք:
Ձվասերուցքային խառնուրդը դրեք ջրի գոլորշու վրա, շարունակեք հարել մինչև խտանալը:
Ջրի գոլորշու վրա տեղադրեք կտրտած շոկոլադը, խառնելով հալեցրեք:
Ձվասերուցքային խառնուրդը լցրեք հալեցրած շոկոլադի վրա: Խառնեք մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի:
Լցրեք ֆորմաների կամ բաժակների մեջ: Կրեմի վրա լցրեք պիստակը: Մատուցեք: